12 դեկտեմբերի 2008
«Հարկային ԵՎ մաքսային մարմնի համառոտագիր» Օրենսդրական դաշտից մինչԵՎ «Թեժ գծի» վերլուծություն ԵՎ վիճակագրական տվյալներ
Հարկային ԵՎ մաքսային համակարգերին վերաբերող կարԵՎորագույն հարցերի պատասխանները` մեկ տեղում:
Հարկային և մաքսային համակարգերին վերաբերող կարևորագույն հարցերի պատասխանները` մեկ տեղում:

«Հարկային և մաքսային մարմնի համառոտագիր». ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած այս փաստաթղթում Դուք կարող եք գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը: Ոլորտի մասնագետներն այդտեղ ներառել են հասարակությանը հետաքրքրող ոլորտների հարցերը` օրենսդրական դաշտում կատարված վերջին փոփոխություններից մինչև կառավարության  որոշումները, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանները, պաշտոնական պարզաբանումները և այլն: Օրինակ, տեղեկացվում է, թե ինչ լրացումներ և փոփոխություններ են  կատարվել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Ակցիզային հարկի մասին», «Հարկային ծառայության մասին»,»ՀՀ մաքսային օրեսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքներում և այլն:

Փաստաթղթում  ներառված է նաև «Հարկային և մաքսային վարչարարության ներքին դրվագներ» բաժինը, որտեղ ներկայացված են և հարկային, և մաքսային մասով ծրագրերը, զուգահեռ մատնանշված է, թե քանի միջոցառում է նախատեսված,կոնկրետ երբ է նախանշված դրանցից յուրաքանչյուրի սկիզբն ու ավարտը:

Միջազգային համագործակցություն, ուսուցում, մրցույթ, առաջխաղացում, «Թեժ գծի» վերլուծություն, վիճակագրական տվյալներ,- այս ամենին վերաբերող բոլոր մանրամասներին կարող եք տեղեկանալ` այցելելով www.customs.am-ի «Գրադարան» բաժին: