22 նոյեմբերի 2008
ՊԵԿ նախագահը պարգԵՎատրվել է ՌԴ մաքսային ծառայության` «Միջազգային համագործակցության զարգացման համար» պարգԵՎանշանով
Նոյեմբերի 19-ից 21-ը` Սանկտ-Պետերբուրգում, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, ՊԵԿ մաքսային ծառայության պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 48-րդ նիստին, որն ի դեպ հոբելյանական էր` նվիրված Խորհրդի ստեղծման 15-ամյակին:
Նոյեմբերի 19-ից 21-ը` Սանկտ-Պետերբուրգում, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, ՊԵԿ մաքսային ծառայության պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 48-րդ նիստին, որն ի դեպ հոբելյանական էր` նվիրված Խորհրդի ստեղծման 15-ամյակին: Այդ կապակցությամբ  տեղի են  ունեցել  մեդալներով պարգևատրման և պատվոգրերի հանձնման արարողություններ: ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների միջև համագործակցության ամրապնդման և ներդրված ծառայությունների համար ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանը պարգևատրվել է  ՌԴ մաքսային ծառայության` «Միջազգային համագործակցության զարգացման համար» պարգևանշանով:

 Ինչ վերաբերում է նիստի աշխատանքային օրակարգին, ապա   քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային միջազգային իրավական բազայի վերանայման հարցերը,  ԱՊՀ մաքսային ծառայությունների` միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման հնարավորությունները, Խորհրդի` 2009 թվականի աշխատանքային ծրագիրը և այլն:

Համատեղ քննարկումների ժամանակ ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայություններին առաջարկվել է  նախապատրաստել և մինչև փետրվարի 15-ը ՄԾՂ Խորհրդի քարտուղարություն ներկայացնել առաջարկներ, թե ինչ անհրաժեշտ միջոցառումներ պետք է իրականացնել Միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման հնարավորության իրագործման ուղղությամբ: Այդ նպատակով ՌԴ մաքսային ծառայությանը հանձնարարվել է կազմակերպել փորձագետների խորհրդատվական հանդիպում:

Ի դեպ, նիստի շրջանակներում ՀՀ ՊԵԿ նախագահը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի մաքսային ծառայությունների ղեկավարների հետ` Հայաստանի և այդ երկրների միջև մաքսային համագործակցության տարբեր ուղղությունների վերաբերյալ:

Նիստի ընթացքում նաև տեղի են ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահի ընտրությունները և խորհրդի քարտուղարի նշանակումը, ստորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման մասին արձանագրությունը, ինչպես նաև ԱՊՀ ՄԾՂԽ 10 որոշում: Խորհրդի նախագահ է ընտրվել ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար Ա. Յու. Բելյանինովը, իսկ քարտուղար է նշանակվել` Ն. Ա. Վորոնցովան: