30 դեկտեմբերի 2008
2009թ.-ի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաները շահագործելիս պարտադիր պետք է կիրառվեն նոր նմուշի ժապավեններ
2009թ.-ի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաները շահագործելիս պարտադիր պետք է կիրառվեն նոր նմուշի ժապավեններ:
2009թ.-ի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաները շահագործելիս  պարտադիր պետք է կիրառվեն  նոր նմուշի  ժապավեններ:  Դրանք  չկիրառող տնտեսվարողները կենթարկվեն պատասխանատվության. առաջին անգամ խախտում հայտնաբերելու դեպքում ԱԱՀ-ով աշխատողները կվճարեն  150 հազար, իսկ  առանց ԱԱՀ աշխատողները` 75 հազար դրամ տուգանք: Երկու և ավելի խախտման դեպքում տուգանքի չափը կրկնապատկվում է:
 
Այս մասին դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, հորդորելով սպառողներին` պահանջել միայն նոր ժապավեններով կտրոններ:  Հիշեցնենք, որ նոր նմուշի կտրոններն  ունեն  պաշտպանվածություն,  իսկ դարձերեսին  առկա են վիճակահանության հատուկ համարները:
 
Նշվեց նաև, որ ՀԴՄ շահագործողները  նոր նմուշի ժապավեններ կարող են ձեռք բերել 2008թ. դեկտեմբերի 22-ից սկսած` իրենց գրանցման կամ գործունեության վայրի հարկային տեսչությունների շենքերում գործող վաճառքի կետերից: Ժապավենների իրացումը կատարվելու է  բացառապես հաշիվ-ապրանքագրերի միջոցով  և վերավաճառքի կամ այլ ձևով օտարման ենթակա չէ:  Դրանց գինը  1 գլանակի համար չի գերազանցելու  350 դրամը:
 
Մամուլի ասուլիսի ընթացքում ՊԵԿ  նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանն  էլ անդրադարձավ լրագրողի այն հարցին, որը վերաբերում էր հարկային մարմինների կողմից կանխավճարների հավաքման մասին ԶԼՄ-ներով տարածող լուրերին: Ժխտելով նման փաստերի գոյությունը, Ա. Բեյբությանը մասնավորապես ասաց. “Վստահեցնում եմ, որ հարկային մարմինը կանխավճարներ չի հավաքում,  այլ իրականացնում է հարկերի հաշվարկման և վճարման նկատմամբ ընթացիկ հսկողություն, որի արդյունքում  խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմվում են ստուգման ակտեր եւ պետբուջե են վերականգնվում խախտումների հետևանքով  չվճարված լրացուցիչ հարկային պարտավորության գումարները: Այս առումով ՊԵԿ-ի վարչարարությունն ավելի արդյունավետ է դարձել.  նվազել է կատարվող  ստուգումների թիվը,  սակայն ավելացել`   արձանագրվող գումարները:  Միայն անցած 11 ամիսներին 2007-ի  նույն ժամանակահատվածի համեմատ չնայած  իրականացվել են 1050-ով պակաս պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ, սակայն  արձանագրվել  է  6.4 միլիարդ դրամով   ավել գումար: Այս նոր մոտեցումից խուսափելու համար հանդիպում են տնտեսվարողներ, որոնք առաջարկում են  ստուգման ակտերով առաջացած մեծ գումարներ չկազմելու, կամ հարկային պարտավորությունները չարձանագրելու փոխարեն կանխավճարներ կատարել պետական բյուջե: “Իհարկե նման առաջարկությունները հարկային մարմնի կողմից մերժվում են: ՀՀ օրենսդրությամբ չնախատեսվող կանխավճարների հավաքման նախադեպերը բացառելու  հարցում  առկա է  նաեւ ՊԵԿ նախագահի խիստ հրահանգը”,-ասաց Ա. Բեյբությանը: