Հայ
Eng
Рус
08000 0007
+(374)60 544 444
COVID-19
ՀՀ ՊԵԿ
ՀՀ ՊԵԿ առաքելություն
ՀՀ ՊԵԿ պատմություն
ՀՀ ՊԵԿ կանոնադրություն
ՀՀ ՊԵԿ կառուցվածք
ՀՀ ՊԵԿ նախագահ
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալներ
ՀՀ ՊԵԿ նախագահի խորհրդականներ
ՀՀ ՊԵԿ նախագահի օգնականներ
ՀՀ ՊԵԿ գլխավոր քարտուղար
ՀՀ ՊԵԿ գլխավոր քարտուղարի տեղակալ
ՀՀ ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումներ
Վարչություններ
Այլ մարմիններ
Հայտարարություններ
Աշխատատեղեր
Տեղեկատվություն
Ծրագրեր ԵՎ գործունեության հաշվետվություններ
ՀՀ ՊԵԿ բարեփոխումների ծրագրեր
Բյուջե ԵՎ հաշվետվություններ
Վիճակագրություն
Հարկային վիճակագրություն
Մաքսային վիճակագրություն
Հրապարակումներ
ՀՀ ՊԵԿ տարեկան հաշվետվություն
Հարկային ԵՎ մաքսային համառոտագիր
Այլ հրապարակումներ
Տեղեկատվության ազատություն
Տեղեկատվության ազատության ապահովում
Տեղեկատվություն տրամադրելու կարգ
Անձնական տվյալների մշակման ուղեցույց
Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու
Հաճախ տրվող հարցերի ԵՎ պարզաբանումների շտեմարան
Հարկային ծառայության հաճախ տրվող հարցերի ԵՎ պարզաբանումների շտեմարան
Մաքսային ծառայության հաճախ տրվող հարցերի ԵՎ պարզաբանումների շտեմարան
Հարցումների ԵՎ դիմումների վիճակագրություն
Հեռախոսազանգերի կենտրոն-բաժին
Դիմումների, բողոքների ԵՎ հարցումների վերաբերյալ հաշվետվություն
Գաղտնազերծված փաստաթղթեր
Օգտակար տեղեկություններ
Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների միասնական ստանդարտ
Օգտակար հղումներ
ՀՀ ՊԵԿ քաղաքացիական ծառայության պաշտոններ
Միջազգային հարաբերություններ
Միջազգային նորություններ
Միջազգային համագործակցություն
Երկկողմ համագործակցություն
Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ
Միջազգային պայմանագրեր
Միջազգային հարկային պայմանագրեր
Միջազգային մաքսային պայմանագրեր
Միջազգային պայմանագրերի կիրառում
Օտարերկրյա հարկային ԵՎ մաքսային մարմինների կայքեր
Էլեկտրոնային ծառայություններ
Հարկային էլեկտրոնային ծառայություններ
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ
Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի ԵՎ գրքերի դուրս գրման համակարգ
Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ
ՀՀ հարկ վճարողների փնտրման համակարգ
Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ
Հարկային օրացույց
Նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ
Դրոշմապիտակների վերագրման էլեկտրոնային համակարգ
Դրոշմավորված ապրանքների նույնականացման համակարգ
Անհատ ձեռնարկատեր ԵՎ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրված ՀՎՀՀ-ների վերաբերյալ տեղեկություն
Մաքսային էլեկտրոնային ծառայություններ
Ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարների հաշվիչ (մինչԵՎ 2020թ․ գործող դրույքաչափերով)
ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարների հաշվիչ (2020թ-ից գործող դրույքաչափերով)
Ներքին տարանցման փնտրման համակարգ
ԵԱՏՄ տարանցման փնտրման համակարգ
Առցանց նամակագրության համակարգ
Տեղեկատվական տվյալների անվտանգության, գաղտնիության ԵՎ պահպանման ապահովում
Լրատվական բաժին
Նորություններ
Տեսադարան
Ֆոտոդարան
COVID-19
Կապ լրատվական բաժնի հետ
Հետադարձ կապ
Դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Հեռախոսազանգերի կենտրոն
Քաղաքացիների ընդունելություն
Հետադարձ կապի պատասխանատուներ
Նորություններ
06 մարտի 2009
Իտալիայի արտգործնախարարության պատվիրակությունը Պետական եկամուտների կոմիտեում
Իտալիայի փոխարտգործնախարարն ու ՊԵԿ նախագահը ստորագրել են երկկողմ համաձայնագիր երկու երկրների մաքսային ծառայությունների համագործակցության վերաբերյալ:
Իտալիայի փոխարտգործնախարարն ու ՊԵԿ նախագահը ստորագրել են երկկողմ համաձայնագիր երկու երկրների մաքսային ծառայությունների համագործակցության վերաբերյալ:
Հայաստան կատարած տարածաշրջանային այցի շրջանակներում Իտալիայի փոխարտգործնախարար Ալֆրեդո Մանտիկայի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իտալիայի մաքսային ծառայությունն այսօր Եվրոպայում առաջատար է համարվում, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, կարևորվում է այդ պետության և Հայաստանի մաքսային ծառայությունների համագործակցության ընդլայնումն ու փորձի փոխանակումը:
Այդ նպատակով երկու երկրների համագործակցությունն այժմ արդեն կոնկրետ իրավական հիմքերի վրա է դրվում. Իտալիայի փոխարտգործնախարար Ալֆրեդո Մանտիկան և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր ստորագրել են «ՀՀ կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը, որը նախաստորագրվել էր դեռևս 2007թ-ին` Գագիկ Խաչատրյանի` Իտալիա կատարած այցի ընթացքում. «Շատ եմ կարևորում տարբեր երկրների հետ նման համաձայնագրերի ստորագրումը, որովհետև ներկա փուլում մեծ ուշադրություն ենք դարձնում ռիսկերի հիման վրա կառավարման համակարգ ունենալու և տեղեկատվության փոխանակման մեխանիզմների վրա: Նաև խիստ կարևորում ենք այն երկրների հետ համաձայնագրեր կնքելը, որոնցից ներկրումն առավել մեծ ծավալներով է իրականացվում»,- հավաստիացրել է ՊԵԿ նախագահը` նշելով, որ Իտալիան կարող է Հայաստանին օժանդակել մաքսային լաբորատորիաներ ունենալու հարցում, քանի որ հենց այդ երկրում է լավագույնս կազմակերպվում նման լաբորատորիաների գործարկումը.»Մաքսային լաբորատորիա ունենալը թանկ հաճույք է, սակայն անհրաժեշտ, հատկապես բարեփոխումների այս փուլում»,- ընդգծել է Գ. Խաչատրյանը:
Իտալիայի մաքսային ծառայության արտաքին կապերի վարչության պետ Ջուզեպպե Ֆավալեն վստահեցրել է, որ այս փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ է` երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն առավել անվտանգ դարձնելու հարցում, հատկապես որ վերջին 10 տարում այն անընդահատ աճի միտումներ է դրսևորում: Համաձայնագրով կարգավորվելու է նաև տեղեկատվության փոխանակումը հատկապես այն նյութերի վերաբերյալ, որոնք վտանգավոր են շրջակա միջավայրի համար: Նախատեսվում է առավել պարզեցնել մաքսային հսկողության մեխանիզմները` միաժամանակ ուժեղացնելով հետբացթողումային հսկողությունը:
Իտալիայի փոխարտգործնախարարի տրամադրած տվյալների համաձայն` 2008 թվականին Իտալիայի և Հայաստանի միջև իրականացվել է 200 մլն եվրոյի ապրանքաշրջանառություն: Հայաստանից հիմնականում արտահանվել են պլաստիկ և տեքստիլ արտադրանք: Իտալիայից ներկվել են արդյունաբերական մեքենաներ, տեքստիլ արտադրանք, արդյունաբերական և քիմիական սարքավորումներ. «Ստորագրված փաստաթուղթը ևս մեկ քայլ է երկու երկրների միջև մաքսային ընթացակարգերը պարզեցնելու ուղղությամբ: Միաժամանակ այն հնարավորություն է ընձեռում առավել մեծ ուշադրություն դարձնել մաքսային իրավախախտումների դեմ պայքարին»,-հայտնել է Իտալիայի փոխարտգործնախարարը:
Համաձայնագրի շրջանակներում կողմերը կհամագործակցեն նաև փոխադրումների և փոստային առաքումների մաքսային հսկողությունը պարզեցնելու, այդ հսկողության մեթոդներն ու ուղիները բարելավելու համար, ինչպես նաև բեռների, տրանսպորտային միջոցների, ուղևորների, փոստային առաքումների, արժութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումն ու տարանցումը երկու երկրների տարածքներով կանխելու նպատակով: