13 փետրվարի 2009
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ներկրվող որոշ ապրանքների մաքսատուրքերի բարձրացման վերաբերյալ օրինագծին
ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, ըստ վարչապետ Տ. Սարգսյանի, հակաճգնաժամային միջոցառումների ծրագրի օրենսդրական նախաձեռնություններից է։
ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, ըստ  վարչապետ Տ. Սարգսյանի, հակաճգնաժամային միջոցառումների ծրագրի օրենսդրական նախաձեռնություններից է։ Վարչապետը  նշել է, որ այդ որոշումը մասնագիտական լուրջ քննարկումների եւ բանավեճի արդյունք է, որը տեղի է ունեցել և՛ օպերատիվ շտաբում, և՛ Տնտեսական բարձրագույն խորհրդում.  Օրինագիծն ընդունվելու դեպքում որոշ ապրանքների մաքսատուրքերը բարձրացվելու են: Սակայն, վարչապետի հավաստմամբ, մաքսատուրքը բարձրացնելու որոշումը կվերաբերի միայն այն ապրանքներին, որոնց նկատմամբ կա մրցակցային դաշտ. «Միայն այդ ապրանքների վրա են բարձրացվում մաքսային տուրքերը։ Ապրանքների ընտրությունը կատարվել է հետեւյալ տրամաբանությամբ` պաշտպանել մեր արտադրողին, որպեսզի կարողանանք համաշխարհային տնտեսական ճգնաժամն ավելի մեղմ հաղթահարել», -վստահեցրել է Տիգրան Սարգսյանը։ Նրա կարծիքով`  ներկրվող ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը կխաթանի տեղական արտադրանքը, քանի որ մեր արտադրողներն այդպիսով հարաբերական առավելություն կստանան։   Ըստ այդմ, ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարական է տրվել` հստակեցնել վերջնական քննարկման անհրաժեշտություն ներկայացնող ապրանքախմբերի ցանկը, որպեսզի  օրինագիծը հնարավորինս շուտ ներկայացվի  Ազգային Ժողով: