12 փետրվարի 2009
Արգելվում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածք մի շարք ապրանքատեսակների արտահանումը
Մաքսային ծառայության տարածքային սահմանային կետերին տրված համապատասխան հանձնարարականով` արգելվում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածք արտահանել...
Մաքսային ծառայության տարածքային սահմանային կետերին տրված համապատասխան հանձնարարականով` արգելվում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածք արտահանել`

1.   թմրանյութեր

2.   զենք և զինամթերք /այդ թվում որսորդական հրացան/

3.   օդային նկարահանումների համար հատուկ սարքեր

4.   ընդունիչ և հաղորդիչ սարքեր /ցանկացած տիպի/

5.  CD-ներ և ցանկացած տիպի տեսաժապավեններ, որոնք հակասում են  հասարակական բարոյական նորմերին, երկրի ազգային և կրոնական սկզբունքներին

6.  հանդեսներ, թերթեր, նկարներ և ցանկացած տիպի գրականություն, որոնք հակասում են հասարակական բարոյական նորմերին, երկրի ազգային և կրոնական սկզբունքներին

7.  օտարերկրյա թղթադրամներ, որոնք շրջանառությունից դուրս են եկել, ինչպես նաև կեղծված թղթադրամներ, նամականիշներ և կպչուն ժապավեն /scotch tape/

8.  վիճակահանության տոմսեր, խաղաքարտեր, մոլախաղերի հետ կապված պարագաներ

9.  Իսրայելի արտադրության ապրանքներ

10. ալկոհոլային խմիչքներ: