05 նոյեմբերի 2008
Ապրանքները 11 նիշով դասակարգելու համար հարկավոր է`
Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման հարցերով ՊԵԿ Ապրանքների դասակարգման ԵՎ ոչ սակագնային կարգավորման բաժին դիմելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում` մաքսային հայտարարագիր ընդունող մաքսային մարմինը պետք է Ապրանքների դասակարգման ԵՎ ոչ սակագնային կարգավորման բաժին ՊԵԿ ռադիոկապի էլեկտրոնային կապուղիներով տվյալներ ներկայացնի ապրանքի վերաբերյալ:
Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման հարցերով ՊԵԿ  Ապրանքների դասակարգման և ոչ սակագնային կարգավորման բաժին դիմելու անհրաժեշտություն  առաջանալու դեպքում` մաքսային հայտարարագիր ընդունող մաքսային մարմինը պետք է Ապրանքների դասակարգման և ոչ սակագնային կարգավորման բաժին ՊԵԿ ռադիոկապի էլեկտրոնային կապուղիներով տվյալներ   ներկայացնի ապրանքի վերաբերյալ: Այդ տվյալները պետք է ներառեն ապրանքի  մանրամասն նկարագիրը (մակնիշը,  մոդելը, տեխնիկական  տվյալները` քաշը,  ծավալը, հզորությունը և այլն),  ծագման երկիրը, ձեռքբերման գինը, ճանապարհածախսը և ըստ  ԱՏԳ ԱԱ-ի` առնվազն քառանիշ ծածկագիրը: ՀՀ ԿԱ ԵԿ  տեղեկություններ  ներկայացնելիս`  անհրաժեշտ է լրացնել համապատասխան ձևաթերթիկի բոլոր սյունակները և այն վավերացնել ուղարկող տեսուչի անձնական կնիքով:

Վերոհիշյալ տեղեկատվությունը լիարժեք կերպով ապահովելու դեպքում ծածկագրերի տրամադրումը կկազմակերպվի 24 ժամվա ընթացքում: