07 նոյեմբերի 2008
Պարզեցվել է Ռուսաստանի Դաշնություն արտահանվող ենթաակցիզային ապրանքների մաքսային ձԵՎակերպումների ընթացակարգը
Ռուսական կողմի առաջարկությամբ դեռԵՎս մայիսին ՀՀ մաքսային ծառայությունը աշխատաքային խումբ էր գործուղել Մոսկվա, որտեղ կողմերը քննարկել էին Փոթի-Կովկաս երթուղով ենթաակցիզային ապրանքների տեղափոխման հետ կապված մի շարք խնդրահարույց հարցեր, այդ թվում` ալկոհոլային խմիչք տեղափոխող տրանսպորտային միջոցների վրա մաքսային ապահովումների (կապարակնիքների) կիրառման, լրացուցիչ կապարակնքման, մաքսային մարմինների կողմից բեռն ուղեկցող փաստաթղթերի կնքման հետ կապված հարցեր:
Ռուսական կողմի առաջարկությամբ դեռևս մայիսին ՀՀ մաքսային ծառայությունը աշխատաքային խումբ էր գործուղել Մոսկվա, որտեղ կողմերը քննարկել էին Փոթի-Կովկաս երթուղով ենթաակցիզային ապրանքների տեղափոխման հետ կապված մի շարք խնդրահարույց հարցեր, այդ թվում` ալկոհոլային խմիչք տեղափոխող տրանսպորտային միջոցների վրա մաքսային ապահովումների (կապարակնիքների) կիրառման, լրացուցիչ կապարակնքման, մաքսային մարմինների կողմից բեռն ուղեկցող փաստաթղթերի կնքման հետ կապված հարցեր: Արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հնարավորինս կարճ ժամկետներում մշակել ենթաակցիզային ապրանքների տեղափոխման հետ կապված նախապատրաստական միջոցառումների համալիր ծրագիր:

Հայկական պատվիրակությունը տեղում ծանոթացել էր մաքսային մարմինների կողմից իրականացվող փաստաթղթային ձևակերպումների ողջ ընթացքին, ինչպես նաև ՌԴ մաքսային ծառայության լաբորատորիաներում իրականացվող ապրանքների փորձաքննության աշխատանքներին: Սահմանային մաքսային հսկողությունն ուժեղացնելու նպատակով` կողմերը պայմանավորվել էին մեկ ամսվա ընթացքում քննարկել և մաքսային ծառայությունների ղեկավարների հաստատմանը ներկայացնել այսպես կոչված «սեյֆ փաթեթների» (ապահով փաթեթ) կիրառման կարգը:

Հանդիպման արդյունքներով տրված հանձնարարականների հիման վրա ՀՀ մաքսային ծառայությունում արդեն մշակվել է նշված կարգը, համաձայն որի` ՀՀ-ից ՌԴ ենթաակցիզային ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցները կապարակնքվելու են, իսկ կապարակնիքների համարները նշվելու են արտահանման բեռնամաքսային հայտարարագրում: ՀՀ մաքսային մարմինները նշումներ են կատարելու նաև բեռն ուղեկցող բոլոր փաստաթղթերի վրա, որոնք ընդունելի կլինեն ՌԴ մաքսային մարմինների համար: Այսպիսով, ալկոհոլային խմիչքների արտահանումը կազատվի լրացուցիչ զննման ընթացակարգերից, այսինքն` մաքսային կապարակնիքների առկայության դեպքում ռուս մաքսավորների կողմից բեռներն այլևս լրացուցիչ զննում չեն անցնի. «Այստեղ մաքսային ձևակերպումների ավարտից հետո, ՌԴ արտահանվող ալկոհոլային ապրանքների մաքսային հսկողության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կուղարկվեն «սեյֆ փաթեթների» միջոցով, որոնց առկայությունը բավարար կլինի ռուսական մաքսային մարմինների համար փաստաթղթերի արժանահավատությունը ստուգելիս: Այսինքն` եթե արտահանողները  ներկայացնեն այս փաթեթները, ապա երկու կողմն էլ` ՌԴ և ՀՀ մաքսային մարմինները, անվերապահորեն կընդունեն դրանք, և բեռնարկղերն այլևս լրացուցիչ զննում չեն անցնի: Ընդ որում, բեռնարկղերի վրա դրվող կապարակնիքները բոլորը համարակալված և մեկանգամյա օգտագործման կլինեն: Ակնկալվում է, որ նշված ընթացակարգերը, այսինքն` «սեյֆ փաթեթները» կկիրառվեն արդեն այս ամսվանից»,- նշում է ՊԵԿ մաքսային գործի ռազմավարության և միջազգային հարաբերությունների վարչության պետ Կարեն Բեգլարյանը:

Ի դեպ, այս նորամուծությունը երկուստեք շահավետ է թե մաքսային ծառայողների և թե արտահանողների համար, քանի որ, ինչպես վստահեցնում է ՊԵԿ ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան պետ Տիգրան Կիրակոսյանը, «Սեյֆ փաթեթները տեսնելով` մաքսավորներն արդեն իսկ համոզված կլինեն, որ ճանապարհին այդ ապրանքները չեն կեղծվել, և լրացուցիչ զննման ընթացակարգեր չեն կիրառվի: Արտահանողին էլ հնարավորություն  կընձեռվի  բեռը զննել և կապարակնքել հենց իր տարածքում, ինչը վերջինիս կազատի ավելորդ ծախսերից և քաշքշուկներից»:

Նույն կարծիքի են նաև  գործարարները: Երևանի Կոնյակի գործարանի ներկայացուցիչ Գրիգորի Ղազարյանն  էլ նշում է, որ եթե նախկինում բեռները նավահանգստում պետք է մնային մի քանի օր, ապա նոր ընթացակարգերի կիրառման դեպքում արդեն հնարավոր կլինի դրանք նավահանգստից դուրս բերել ներմուծման հենց հաջորդ օրը:

Ինչ վերաբերում է ենթաակցիզային ապրանքների ընդհանուր շրջանառության ծավալներին, ապա ըստ Տ. Կիրակոսյանի` հատկապես արտահանվող ապրանքների մեջ գերակշռել են կոնյակը և օղին. «2007 թվականի ընթացքում ՌԴ արտահանված կոնյակի մաքսային արժեքը կազմել է մոտ 99 մլն դոլար, իսկ ընթացիկ տարվա ինն ամսում արդեն ՌԴ է արտահանվել մոտ 80 մլն դոլարի կոնյակ»:

Հանդիպման արդյունքներով ՀՀ մաքսային ծառայությանը տրված բոլոր հանձնարարականները կատարվել են ժամանակին: Այժմ ռուսական կողմը համապատասխան աշխատանքներ է իրականացնում «Կովկաս» նավահանգստում ՀՀ ենթաակցիզային ապրանքների արտահանումը կազմակերպելու ուղղությամբ: Մասնավորապես, այդ նավահանգիստը, ՌԴ կառավարության որոշման համաձայն, պետք է համարվի մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային կետ: Ներկայում այդ նախագիծը գտնվում է ՌԴ կառավարության քննարկման փուլում:

Նշված մաքսային կետի ստեղծման անհրաժեշտությունը քննարկվել է նաև հոկտեմբերի 20-ին Երևանում կազմակերպված հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի` հոբելյանական 10-րդ նիստի ընթացքում: