12 դեկտեմբերի 2008
Հաստատվել է մաքսային վարչարարության ռազմավարության 2008-2012թթ. նոր ծրագիրը
Համաձայն ՀՀ ՊԵԿ նախագահի 10.12. 2008թ. թիվ 187-Ա հրամանի` հաստատվել է 2008-2012թթ. ՀՀ մաքսային վարչարարության ռազմավարության նոր ծրագիրը, որի գերակա նպատակն է` մաքսային եկամուտների անհրաժեշտ մակարդակն ապահովել մաքսային վարչարարության արդյունավետության շնորհիվ:
Համաձայն ՀՀ  ՊԵԿ նախագահի  10.12. 2008թ. թիվ 187-Ա հրամանի` հաստատվել է 2008-2012թթ. ՀՀ մաքսային վարչարարության ռազմավարության նոր ծրագիրը, որի գերակա նպատակն է` մաքսային եկամուտների անհրաժեշտ մակարդակն ապահովել մաքսային վարչարարության արդյունավետության շնորհիվ:
 Ինչպես հայտնի է, Մաքսային ծառայությունը մինչ այս էլ ուներ համակարգի բարեփոխմանն ու արդիականացմանն ուղղված ռազմավարական կոնկրետ ծրագիր: Պարզապես, ի տարբերություն վերջինիս, ռազմավարական նոր ծրագրում յուրաքանչյուր միջացառման կատարման համար սահմանվում է կոնկրետ ժամանակահատված և նշվում, թե  Կոմիտեի որ ստորաբաժանումն է պատասխանատու դրա իրականացման համար:

Բացի այդ, ռազմավարության նոր ծրագիրը նախորդի համեմատ նախատեսում է ավելի մեծ թվով միջոցառումներ, որոնցից մի քանիսն արդեն իսկ վաղաժամկետ իրականացվել են: Այս ծրագիրը մշակվել է` գերազանցապես հաշվի առնելով միջազգային առաջավոր փորձը մաքսային բարեփոխումների ոլորտում` այդ թվում` Եվրահանձնաժողովի կողմից մշակված  «Օրինակելի մաքսային համակարգ» ձեռնարկի դրույթները /Customs Blueprints/:

Մաքսային վարչարարության ռազմավարության մեջ ներկայացված են մաքսային վարչարարության կատարելագործմանն ուղղված 7 սկզբունքները, որոնք  ունեն մեկ հիմնական նպատակ. մաքսային ծառայությունը դարձնել աննկատ բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների համար և տեսանելի` ոչ բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների կամ մաքսանենգության փորձ կատարողների համար:

Մաքսային վարաչարարության 2008-2012թթ. ռազմավարության սկզբունքներին և դրանց շրջանակներում իրականացվելիք միջոցառումներին առավել մանրամասն ծանոթանալու նպատակով` կարող եք այցելել www.customs.am կայքի «Բարեփոխումներ, նախագծեր» բաժինը: