30 դեկտեմբերի 2008
Գագիկ Խաչատրյանը` տարվա պաշտոնյա
Դե ֆակտո» ամսագիրը տարվա պաշտոնյա է ճանաչել ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին: Ամսագիրն այդ որոշումը կայացրել է` հաշվի առնելով Գագիկ Խաչատրյանի աշխատանքի արդյունքը` նշանակման օրվանից ի վեր / ապրիլ, 2008թ./ :
«Դե ֆակտո» ամսագիրը տարվա պաշտոնյա է ճանաչել ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին:  Ամսագիրն այդ որոշումը կայացրել է` հաշվի առնելով Գագիկ Խաչատրյանի աշխատանքի արդյունքը` նշանակման օրվանից ի վեր / ապրիլ, 2008թ./ :

Մեջբերում «Դե ֆակտո» ամսագրից.

«Հայաստանն աշխարհի այն բացառիկ երկրներից է, որն ապրում է բացառապես հարկերի հաշվին: Դա նշանակում է, որ հարկերի հավաքագրումը մեր հասարակական կյանքում կարելի է համարել շատ զգույշ և սուրբ գործ: Ցանկացած սխալ մոտեցում գործատուի նկատմամբ վտանգում է թոշակառուների, պետական պաշտոնյաների, բժիշկների, մանկավարժների և հայ զինվորի վաղվա օրը: Նշանակվելով ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, Գագիկ Խաչատրյանը պատասխանատվություն վերցրեց պայքարել ստվերի դեմ և հավաքագրել հարկերն ու մաքսերը:

Թեև տնտեսագետները 2009թ.-ը համարում են տնտեսական ճգնաժամի տարի, այնուամենայնիվ, Պետական եկամուտների կոմիտեն շատ ճկուն պետք է լինի` բիզնեսին օբյեկտիվ հասցվող վնասին սուբյեկտիվ գործոն չավելացնելու համար»: