16 հունվարի 2009
Հայտարարություն Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ժապավենների իրացման ու հատուկ համարների միասնական հաշվառման համակարգի վարման մրցույթի արդյունքների մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության 01.06.2005թ. «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N946-Ն որոշմամբ (ՀՀ կառավարության 13.11.2008թ. N1391-Ն որոշման խմբագրությամբ) հաստատված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հայտարարել է մրցույթ (ծածկագիրը` ՊԵԿ-ՀԴՄ-001):
Հայաստանի Հանրապետության կառավարության 01.06.2005թ. «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին»  N946-Ն որոշմամբ (ՀՀ կառավարության 13.11.2008թ. N1391-Ն որոշման խմբագրությամբ) հաստատված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հայտարարած մրցույթի (ծածկագիրը` ՊԵԿ-ՀԴՄ-001) հայտերի բացումը կատարվել է 08.12.2008թ. ժամը 1100-ին, իսկ հայտերի ամփոփումը կայացել է 09.12.2008թ. ժամը 1100-ին ք. Երևան, Խորենացու 7 հասցեում: Մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած երկու մասնակիցներից մրցույթում հաղթող է ճանաչվել` «ԱԼԵՔՍՍԵՐՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, գտնվելու վայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյանի 26/6, հեռ. 537599, էլ. փոստ` info@AlexServ.am, ինտ. կայք` www.AlexServ.am:
 
2009 թվականի հունվար ամսվանից սկսած, Հայաստանի Հանրապետության կառավարության 30.10.2008թ. «Հարկային վարչարարության օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N1330-Ն որոշմամբ սահմանված կարգով իրականացվող հսկիչ-դրամարկղային մեքենաների հատուկ համարների միջոցով վիճակահանության անցկացման ժամանակահատվածում մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված երաշխավորագրին և կոմիտեի հետ կնքած պայմանագրին համապատասխան` իրականացնելու է Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաներ շահագործողներին հատուկ համարներ պարունակող ժապավենների իրացումը և հատուկ համարների միասնական հաշվառման համակարգի վարումը:
 
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

Մրցութային հանձնաժողով