Հայ
Eng
Рус
08000 0007
+(374)60 544 444
COVID-19
ՀՀ ՊԵԿ
ՀՀ ՊԵԿ առաքելություն
ՀՀ ՊԵԿ պատմություն
ՀՀ ՊԵԿ կանոնադրություն
ՀՀ ՊԵԿ կառուցվածք
ՀՀ ՊԵԿ նախագահ
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալներ
ՀՀ ՊԵԿ նախագահի խորհրդականներ
ՀՀ ՊԵԿ նախագահի օգնականներ
ՀՀ ՊԵԿ գլխավոր քարտուղար
ՀՀ ՊԵԿ գլխավոր քարտուղարի տեղակալ
ՀՀ ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումներ
Վարչություններ
Այլ մարմիններ
Հայտարարություններ
Աշխատատեղեր
Տեղեկատվություն
Ծրագրեր ԵՎ գործունեության հաշվետվություններ
ՀՀ ՊԵԿ բարեփոխումների ծրագրեր
Բյուջե ԵՎ հաշվետվություններ
Վիճակագրություն
Հարկային վիճակագրություն
Մաքսային վիճակագրություն
Հրապարակումներ
ՀՀ ՊԵԿ տարեկան հաշվետվություն
Հարկային ԵՎ մաքսային համառոտագիր
Այլ հրապարակումներ
Տեղեկատվության ազատություն
Տեղեկատվության ազատության ապահովում
Տեղեկատվություն տրամադրելու կարգ
Անձնական տվյալների մշակման ուղեցույց
Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու
Հաճախ տրվող հարցերի ԵՎ պարզաբանումների շտեմարան
Հարկային ծառայության հաճախ տրվող հարցերի ԵՎ պարզաբանումների շտեմարան
Մաքսային ծառայության հաճախ տրվող հարցերի ԵՎ պարզաբանումների շտեմարան
Հարցումների ԵՎ դիմումների վիճակագրություն
Հեռախոսազանգերի կենտրոն-բաժին
Դիմումների, բողոքների ԵՎ հարցումների վերաբերյալ հաշվետվություն
Գաղտնազերծված փաստաթղթեր
Օգտակար տեղեկություններ
Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների միասնական ստանդարտ
Օգտակար հղումներ
ՀՀ ՊԵԿ քաղաքացիական ծառայության պաշտոններ
Միջազգային հարաբերություններ
Միջազգային նորություններ
Միջազգային համագործակցություն
Երկկողմ համագործակցություն
Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ
Միջազգային պայմանագրեր
Միջազգային հարկային պայմանագրեր
Միջազգային մաքսային պայմանագրեր
Միջազգային պայմանագրերի կիրառում
Օտարերկրյա հարկային ԵՎ մաքսային մարմինների կայքեր
Էլեկտրոնային ծառայություններ
Հարկային էլեկտրոնային ծառայություններ
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ
Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի ԵՎ գրքերի դուրս գրման համակարգ
Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ
ՀՀ հարկ վճարողների փնտրման համակարգ
Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ
Հարկային օրացույց
Նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ
Դրոշմապիտակների վերագրման էլեկտրոնային համակարգ
Դրոշմավորված ապրանքների նույնականացման համակարգ
Անհատ ձեռնարկատեր ԵՎ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրված ՀՎՀՀ-ների վերաբերյալ տեղեկություն
Մաքսային էլեկտրոնային ծառայություններ
Ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարների հաշվիչ (մինչԵՎ 2020թ․ գործող դրույքաչափերով)
ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարների հաշվիչ (2020թ-ից գործող դրույքաչափերով)
Ներքին տարանցման փնտրման համակարգ
ԵԱՏՄ տարանցման փնտրման համակարգ
Առցանց նամակագրության համակարգ
Տեղեկատվական տվյալների անվտանգության, գաղտնիության ԵՎ պահպանման ապահովում
Լրատվական բաժին
Նորություններ
Տեսադարան
Ֆոտոդարան
COVID-19
Կապ լրատվական բաժնի հետ
Հետադարձ կապ
Դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Հեռախոսազանգերի կենտրոն
Քաղաքացիների ընդունելություն
Հետադարձ կապի պատասխանատուներ
Նորություններ
19 մարտի 2009
Խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի 2009թ. հունվար ամսվա ամփոփ ցուցանիշների վերլուծություն
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել ԵՎ վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2009թ.-ի հունվար ամսվա ամփոփ ցուցանիշները»
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011 թթ.-ների» ծրագրի առաջին նպատակը, որը վերաբերվում է խոշոր բիզնեսի ճիշտ, լիարժեք և ժամանակին հարկման ապահովմանը, և դրան համապատասխան իրականացման ենթակա քաղաքականություններին, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարության բարելավման թիվ մեկ թիրախ հանդիսացող խոշոր բիզնեսի թափանցիկ, հավասար հարկման պայմանների ապահովման կարևորությունը, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2009թ.-ի հունվար ամսվա ամփոփ ցուցանիշները» (ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատավել է Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2009թ.-ի ընթացքում սպասարկվող 325 հարկ վճարողների ցանկը), որի արդյունքում պարզվել է հետևյալը.
1. Մի շարք ցուցանիշների առումով (իրացումից հասույթ, ներմուծման և արտահանման ծավալներ) նախորդ տարվա հունվար ամսվա նկատմամբ գրանցվել է աճի նվազման տեմպեր, որը պայմանավորված է հատկապես համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությամբ և հայաստանյան մի շարք խոշոր կազմակերպությունների իրացման շրջանառությունների կտրուկ անկմամբ: Մասնավորապես.
- իրացումից հասույթի ցուցանիշի առումով առկա է 4.9% նվազման տեմպ 2009թ.-ի հունվար ամսին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ և միայն երեք կազմակերպություններում («Մաքուր երկաթի գործարան», «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ») իրացման ընդհանուր շրջանառությունը պակասել է 5.0 մլրդ. դրամով կամ 35.9 %-ով: Նույնը չի կարելի ասել բանկային ոլորտի մասին, որտեղ միայն չորս բանկերում («ՎՏԲ-Հայաստան Բանկ», «Ակբա-կրեդիտ Ագրիկոլ», «Յունիբանկ», «Արդշինինվենստբանկ») գրանցվել է նշված ցուցանիշի աճ մոտ 6.0 մլրդ դրամով կամ 43.4 %-ով:
- արտահանվող ապրանքների և ծառայությունների մասով նույնպես ակնառու է նվազման միտում, որը տոկոսային արտահայտությամբ կազմել է 23.9%: Այս փաստը հիմնականում պայմանավորված է լեռնարդյունահանման գործունեությամբ զբաղված կազմակերպությունների կողմից արտադրվող հումքի նկատմամբ պահանջարկի նվազմամբ, և միայն վերոնշյալ երեք կազմակերպություններում 2008թ.-ի հուվար ամսվա 5.8 մլրդ. դրամի փոխարեն 2009թ.-ի հունվարին այս ցուցանիշը նվազել է հասնելով 2.6 մլրդ. դրամի, կամ 55.6%-ով պակաս:
- ուսումնասիրվող ժամանակահատվածում ներմուծման ծավալները նվազել են 33.6%-ով, ինչը ավելի ցայտուն կերպով է արտահայտված հատկապես «Հայ-Ռուսական «Հայռուսգազարդ», «Կարկոմավտո», «Քաղպետրոլսերվիս», «Ֆլեշ» և «Գրանդ Քենդի» Հայ-կանադական կազմակերպություններում, որոնց մոտ ներմուծման ծավալները միասին վերցրած պակասել են 6.3 մլրդ. դրամով կամ 36.0%-ով:
- պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշը ուղիղ համեմատական է իրացման շրջանառության, ինչպես նաև ներմուծման և արտահանման ծավալների ցուցանիշներին, և որպես հետևանք` բնականաբար այստեղ նույնպես նվազման դինամիկայի կորը իջել է մինչև 60.1%-ը: Պետք է նշել, որ այս ցուցանիշի հետ կապված ընդամենը երեք կազմակերպությունների («Ղ-Տելեկոմ»,»Հայ-Ռուսական «Հայռուսգազարդ», «Արմենիա Տելեֆոն Կոմպանի») կողմից պակաս է վճարվել հարկեր մոտ 3.4 մլրդ. դրամով կամ պակաս նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ 84.2 %-ով:
2.Հատկանշական է նաև այն փաստը, որ 2009թ.-ի հունվար ամսին 2008թ.-ի նույն ամսվա նկատմամբ աշխատողների միջին ցուցակային թվի ընդամենը 2.2% նվազման պայմաններում 6.4%-ով աճել է ԱՎՈՒՄ-ը, որը իրենից ենթադրում է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների չափի ավելացում:
3. Գրեթե 32 անգամ աճել է գերավճարների գումարներից հաշվանցումների չափը նախորդ ժամանակահատվածի նկատմամբ և 2009թ.-ի հունվարին կազմել է 187.3 մլն. դրամ, իսկ բյուջեից վերադարձը պակասել է ընդամենը 3.1%-ով կազմելով 2.4 մլրդ դրամ: Վերադարձի ցուցանիշում 82.8%-ը բաժին է ընկնում ԱԱՀ-ին: