11 փետրվարի 2009
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն արդեն կայացրել է տնտեսվարող սուբյեկտների գործունեության կասեցման 75 որոշում
ՀԴՄ կիրառման կանոնների խախտման երԵՎույթների դեմ ծավալված ակտիվ պայքարի արդյունքում` 2009 թ.-ի հունվարի 1-ից առ այսօր կայացվել է գործունեության կասեցման 75 որոշում: Նշվածներից 45-ի գործունեությունն արդեն դադարեցված է:
ՀԴՄ կիրառման կանոնների խախտման երևույթների դեմ ծավալված ակտիվ պայքարի արդյունքում` 2009 թ.-ի հունվարի 1-ից առ այսօր կայացվել է գործունեության կասեցման 75 որոշում: Նշվածներից 45-ի գործունեությունն արդեն դադարեցված է:

Չնայած որ խախտումների մեծ մասն արձանագրվում է մանրածախ առևտուր իրականացնող տնտեսվարողների մոտ, Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան աշխատակիցները հետևողական վերահսկողություն են ծավալում նաև սպասարկման և առողջապահության ոլորտներում: Նշված ժամանակահատվածում երկրորդ խախտումն է հայտնաբերվել մի շարք բենզալցակայաններում: Հիշեցնենք, որ ՀԴՄ-ների կիրառման կանոնների  խախտումների համար նախատեսված պատժամիջոցները 2009թ.-ի հունվարի 1-ից խստացվել են: Օրենքի համաձայն` առաջին անգամ խախտում արձանագրելու դեպքում ԱԱՀ-ով աշխատող ընկերությունների նկատմամբ կիրառվում է 150 հազար դրամ տուգանք, երկրորդ դեպքի համար` 300 հազար դրամ տուգանք և գործունեության կասեցում 5 օրյա ժամկետով: Երրորդ խախտման դեպքում կկիրառվի 600 հազար դրամ տուգանք և գործունեության կասեցում 10 օրով: