Հայ
Eng
Рус
08000 0007
+(374)60 544 444
COVID-19
ՀՀ ՊԵԿ
ՀՀ ՊԵԿ առաքելություն
ՀՀ ՊԵԿ պատմություն
ՀՀ ՊԵԿ կանոնադրություն
ՀՀ ՊԵԿ կառուցվածք
ՀՀ ՊԵԿ նախագահ
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալներ
ՀՀ ՊԵԿ նախագահի խորհրդականներ
ՀՀ ՊԵԿ նախագահի օգնականներ
ՀՀ ՊԵԿ գլխավոր քարտուղար
ՀՀ ՊԵԿ գլխավոր քարտուղարի տեղակալ
ՀՀ ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումներ
Վարչություններ
Այլ մարմիններ
Հայտարարություններ
Աշխատատեղեր
Տեղեկատվություն
Ծրագրեր ԵՎ գործունեության հաշվետվություններ
ՀՀ ՊԵԿ բարեփոխումների ծրագրեր
Բյուջե ԵՎ հաշվետվություններ
Վիճակագրություն
Հարկային վիճակագրություն
Մաքսային վիճակագրություն
Հրապարակումներ
ՀՀ ՊԵԿ տարեկան հաշվետվություն
Հարկային ԵՎ մաքսային համառոտագիր
Այլ հրապարակումներ
Տեղեկատվության ազատություն
Տեղեկատվության ազատության ապահովում
Տեղեկատվություն տրամադրելու կարգ
Անձնական տվյալների մշակման ուղեցույց
Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու
Հաճախ տրվող հարցերի ԵՎ պարզաբանումների շտեմարան
Հարկային ծառայության հաճախ տրվող հարցերի ԵՎ պարզաբանումների շտեմարան
Մաքսային ծառայության հաճախ տրվող հարցերի ԵՎ պարզաբանումների շտեմարան
Հարցումների ԵՎ դիմումների վիճակագրություն
Հեռախոսազանգերի կենտրոն-բաժին
Դիմումների, բողոքների ԵՎ հարցումների վերաբերյալ հաշվետվություն
Գաղտնազերծված փաստաթղթեր
Օգտակար տեղեկություններ
Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների միասնական ստանդարտ
Օգտակար հղումներ
ՀՀ ՊԵԿ քաղաքացիական ծառայության պաշտոններ
Միջազգային հարաբերություններ
Միջազգային նորություններ
Միջազգային համագործակցություն
Երկկողմ համագործակցություն
Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ
Միջազգային պայմանագրեր
Միջազգային հարկային պայմանագրեր
Միջազգային մաքսային պայմանագրեր
Միջազգային պայմանագրերի կիրառում
Օտարերկրյա հարկային ԵՎ մաքսային մարմինների կայքեր
Էլեկտրոնային ծառայություններ
Հարկային էլեկտրոնային ծառայություններ
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ
Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի ԵՎ գրքերի դուրս գրման համակարգ
Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ
ՀՀ հարկ վճարողների փնտրման համակարգ
Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ
Հարկային օրացույց
Նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ
Դրոշմապիտակների վերագրման էլեկտրոնային համակարգ
Դրոշմավորված ապրանքների նույնականացման համակարգ
Անհատ ձեռնարկատեր ԵՎ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրված ՀՎՀՀ-ների վերաբերյալ տեղեկություն
Մաքսային էլեկտրոնային ծառայություններ
Ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարների հաշվիչ (մինչԵՎ 2020թ․ գործող դրույքաչափերով)
ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարների հաշվիչ (2020թ-ից գործող դրույքաչափերով)
Ներքին տարանցման փնտրման համակարգ
ԵԱՏՄ տարանցման փնտրման համակարգ
Առցանց նամակագրության համակարգ
Տեղեկատվական տվյալների անվտանգության, գաղտնիության ԵՎ պահպանման ապահովում
Լրատվական բաժին
Նորություններ
Տեսադարան
Ֆոտոդարան
COVID-19
Կապ լրատվական բաժնի հետ
Հետադարձ կապ
Դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Հեռախոսազանգերի կենտրոն
Քաղաքացիների ընդունելություն
Հետադարձ կապի պատասխանատուներ
Նորություններ
14 մարտի 2009
Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է քաղաքացիներին ԵՎս մասնակցել ՀԴՄ կտրոններով շահումների ավելացմանն ուղղված տարբերակների քննարկմանը
Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ԵՎ դրանց լիարժեք կիրառման ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքները բովանդակային ԵՎ ծավալային իմաստով շարունակաբար կատարելագործվում են:
Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման և դրանց լիարժեք կիրառման ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքները բովանդակային և ծավալային իմաստով շարունակաբար կատարելագործվում են: Դրանց թվում է նաև առևտրի իրականացման վայրերում ՀԴՄ-ների ներդրման շուրջ 10 տարի ձգձգվող գործընթացը: Սակայն 2008թ.-ի աշնանը կառավարությունը վճռականություն հանդես բերեց` տարիներ շարունակ տարբեր քաղաքական և սոցիալական պատճառաբանություններով ձախողվող այս գործընթացն ավարտին հասցնելու և բոլոր տնտեսվարողների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու հարցում: Կատարվեցին օրենսդրական փոփոխութուններ և բացահայտվեցին բազմաթիվ խնդիրներ: Ստվերային տնտեսության դեմ պայքարի և առևտրաշրջանառության իրական ծավալները ֆիքսելու նպատակով` Թայվանի փորձով հունվարից մեր երկրում մեկնարկած ՀԴՄ կտրոնների հատուկ համարներով վիճակահանության շնորհիվ առաջին անգամ հասարակությունը ևս ներգրավվեց ՀԴՄ-ների ներդրման և կիրառման վերահսկողության աշխատանքներում: Իսկ ՊԵԿ-ում գործող «Թեժ գծի» միջոցով նրանց կողմից բարձրացվեցին տարաբնույթ օգտակար առաջարկներ` գործընթացը կատարելագործելու ուղղությամբ: Առաջին երկու վիճակահանության ամփոփումը փաստեց, որ ՀԴՄ-ների տեղադրման և վիճակահանության անցկացման գործընթացը հաջողվել է. արձանագրվել են դրական արդյունքներ` ֆիսկալային շրջանառության ծավալների և հարկային վարչարարության մեկ այլ կարևոր խնդրի` փաստաթղթաշրջանառության ապահովման առումով: Հունվարի վիճակահանության արդյունքներով շահել է 1609 քաղաքացի, իսկ մարտի 13-ի դրությամբ շահումների թիվը կազմել է 849:
Հունվարին տրված կտրոններով փետրվարի առաջին խաղարկությանը 5 քաղաքացի շահեց 500 հազարական դրամ, 8-ը` 50 հազարական, 115-ը` 20 հազարական և 1420 մարդ 5000-ական դրամ: Սակայն կոմիտեի մասնագետների հաշվարկով շահած տոմսերի մոտ 40 տոկոսը չներկայացվեցին շահումներ ստանալու համար:
Դա պայմանավորված էր նախ այն հանգամանքով, որ քաղաքացիների մի զգալի մաս հետևողական չի եղել կտրոնը պահանջելու հարցում, մի մասը խնամքով չի պահպանել դրանք, մյուս մասն էլ դրանք օգտագործել է իբրև ծախս հիմնավորող փաստաթուղթ: Երկրորդ վիճակահանության արդյունքում մարտի 13-ի դրությամբ արդեն շահումներ ստացել են 849 քաղաքացի: Ինչպես ցանկացած գործընթաց, այնպես էլ վիճակահանությունը, շարունակական կատարելագործման, շտկումների կարիք ունի, ինչը ՊԵԿ-ի ղեկավարությունը համարում է կարևորագույն խնդիր:
Վիճակահանության անցկացմանը զուգահեռ գործընթացը կատարելագործելու, շահումների թիվն ավելացնելու ուղղությամբ ՊԵԿ-ի աշխատանքները շարունակվում են: ՀԴՄ կտրոններ պարտաճանաչ պահանջող այն քաղաքացիների համար, որոնց կտրոնները տվյալ վիճակահանության ժամանակ սահմանված կարգով չեն շահել, քննարկվում են խրախուսման, բոնուսների տրամադրման տարբերակներ: Կոմիտեն շահագրգռված է ավելացնել շահումների թիվը, քանի որ դրանից ուղղակիորեն շահում է նաև պետությունը: Այժմ քննարկվում են վիճակահանության կատարելագործման հետևյալ տարբերակները.
Ներկայում սահմանած բոնուսների փոխարեն կիրառել խրախուսող մեկ այլ մեխանիզմ, որը հիմնականում պետք է ուղղված լինի վիճակահության արդյունքում չշահած կտրոններ տիրապետողներին: Դա ենթադրում է` եռամսյակային կտրվածքով սահմանային որոշակի քանակությամբ և որոշակի ընդհանուր արժեք ունեցող կտրոնների համար վճարել բոնուս: Բոնուսների հաշվարկման մեխանիզմները ևս քննարկվում են. դա կարող է լինել կամ ընդհանուր արժեքից հաշվարկված որոշակի տոկոս կամ ֆիքսված գումար:
Քննարկվող մեկ այլ տարբերակով առաջարկվում է շահող համարել ոչ միայն ձախից աջ համընկած 4,5,6,7,8 թվերը, այլև` աջից ձախ համընկնումները, ինչի շնորհիվ երկու անգամ կավելանա շահողների թիվը: Այս դեպքում փոփոխության կենթարկվի նաև բոնուսի հաշվարկման կարգը: Մինչև 1000 դրամի դեպքում բոնուս չի հաշվարկվի, իսկ 1000-2000, 2000-4000, 4000-20000, 20000-50000 և 50 հազարից ավելի արժեք ընդգրկող կտրոնների համար բոնուսը կհաշվարկվի 20 տոկոսից մինչև 100 տոկոս:
Առաջարկվել է նաև վիճակահանության ընթացքում հանել երկրորդ 8-րդ թիվը, ինչի արդյունքում 5 մլն դրամ կշահի երկու կտրոն:
Այդ քայլերը նպատակ ունեն ամեն կերպ խրախուսել քաղաքացիներին, որպեսզի ոչ միայն պահանջեն ՀԴՄ կտրոնն, այլև հետևողական լինեն ֆիքսելու գնումների իրական գումարը: Լավագույն տարբերակի ընտրության համար կոմիտեի նախագահը պատրաստակամություն է հայտնել լսել նաև ՊԵԿ-ի հասարակական խորհրդի անդամների, իսկ կոմիտեի կայքէջի ինտերակտիվ կապի միջոցով նաև` քաղաքացիների կոնկրետ դիտողություններն ու առաջարկները: