17 փետրվարի 2009
Հարկ վճարողների մեծ մասի մոտ օրենքների չիմացության խնդիր կա
Հարկային օրենսդրության օգոստոսյան ԵՎ դեկտեմբերյան փոփոխությունների, ինչպես նաԵՎ ընդհանուր առմամբ հարկային օրենսդրության ԵՎ հանրապետությունում կիրառվող հարկային ռեժիմների վերաբերյալ, հարկվճարողների մի ստվար հատված իրազեկման կարիք ունի:
Հարկային օրենսդրության օգոստոսյան և դեկտեմբերյան փոփոխությունների, ինչպես նաև ընդհանուր առմամբ հարկային օրենսդրության և հանրապետությունում կիրառվող հարկային ռեժիմների վերաբերյալ, հարկվճարողների մի ստվար հատված իրազեկման կարիք ունի:

Փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի համոզմունք է հայտնել ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման  և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Արմեն Թամազյանը` ամփոփելով 2009թ.-ի փետրվարի 4-ից  մինչև փետրվարի  16-ը  ՊԵԿ նախագահի համապատասխան որոշմամբ  մայրաքաղաքում և հանրապետության բոլոր մարզերում  անցկացված ուսուցողական թրեյնինգների արդյունքները:

Կոմիտեի մասնագետներից կազմված  2 աշխատանքային խմբերը, հարկային ծառայողների և հարկ վճարողների հետ հանդիպումների ընթացքում ներկայացրել են հարկային  վարչարարության ռազմավարության առաքելությունը, քաղաքականությունը, արտոնավճարների հարկման ռեժիմը, գյուղատնտեսության, ՓՄՁ-ների հարկումը, չափագրումների կիրառումը, փաստաթղթավորմանը, ՀԴՄ-ների կիրառմանն  ու շահագործմանը վերաբերող հարցերը: Ըստ Ա. Թամազյանի, հանդիպումների ընթացքում հարկ վճարողների կողմից բարձրացվել են պարզաբանում պահանջող բազմաթիվ հարցեր` կապված ԱԱՀ-ի չհարկվող շեմի, վարձակալական վճարների, փաստաթղթաշրջանառության ապահովման հետ: Վարչության պետի տեղակալը նշել է նաև, որ  հարկվ ճարողները դրական են գնահատել այս նախաձեռնությունը և առաջարկել նման թրեյնինգների կազմակերպումը դարձնել ավանդական: Ա. Թամազյանի մեկնաբանությամբ` այս հանդիպումներից շահում է նաև  կոմիտեն, քանի որ քննարկումների արդյունքում բացահայտվում են խնդիրներ, որոնք հետագայում կարող են որոշ  օրենքների հստակեցման հիմք դառնալ: