30 մարտի 2009
Հայտարարություն ՀԴՄ կտրոնների հատուկ համարների վիճակահանության անցկացման մասին
Քաղաքացիների կողմից 2009 թվականի մարտի 1-ից մինչԵՎ 31-ը ներառյալ ստացված ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների վիճակահանությունը կկայանա սույն թվականի ապրիլի 3-ին:
Քաղաքացիների կողմից 2009 թվականի մարտի 1-ից մինչև 31-ը ներառյալ ստացված ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների վիճակահանությունը կկայանա սույն թվականի ապրիլի 3-ին, ժամը 20:30-ին, որը կհեռարձակվի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով:

Ապրիլ ամսվա վիճակահանության արդյունքում շահող ՀԴՄ կտրոններ տիրապետողներին ՀՀ կառավարության 30.10.2008թ. N1330-Ն որոշմամբ սահմանված կարգով հաշվարկվելու և վճարվելու է նաև բոնուս` կախված շահած կտրոնի վրա արտացոլված գործարքի ընդհանուր արժեքից:

Վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերի մասին տեղեկատվությունը հրապարակվելու է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի` վիճակահանությանը հաջորդող համարում և տեղադրվելու է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում (www.taxservice.am):
 
Վիճակահանություն անցկացնող հանձնաժողով