31 մարտի 2009
Հարկային մարմինը վճռական է նաԵՎ ուղԵՎորափոխադրումների ոլորտում վերահսկողություն իրականացնելիս
2009թ. 2 ամիսների ընթացքում հարկային մարմինների կողմից իրականացվել է 3129 ստուգումներ նախորդ տարվա 1487-ի փոխարեն:
2009թ. 2 ամիսների ընթացքում հարկային մարմինների կողմից իրականացվել է 3129  ստուգումներ նախորդ տարվա 1487-ի փոխարեն: Ինչպես մարտի 31-ին լարգողների հանդիպմանը մեկնաբանել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Օսիկյանը, քանակային առումով թվերի բարձր ցուցանիշը բացատրվում է այն հանգամանքով, որ նշված ժամանակահատվածում շատ ակտիվ է եղել ՀԴՄ շահագործման կանոնների  կիրառման և ելակետային տվյալների ճշտության ստուգումները: Հարկային մարմինների կեղմից իրականացվել են նաև չգրանցված աշխատղների ստուգումներ և 253 խախտումներ են հայտնաբերվել նախորդ տարվա  28-ի փոխարեն:

ՊԵԿ  նախագահի տեղակալը ընդգծել է, որ հարկային մարմինների ուշադրության կենտրոնում են հատկապես ապօրինի ձեռնարկատիրության դեպքերը: Այս տարվա ընթացքում ստուգումների արդյունքներով իրականացվել են վարչական և քրեական վարույթներ: Մասնավորապես, իրականացվել է  3281 վարչական իրավախախտման գործի վարույթ և պետական բյուջե է գանձվել 54 միլիոն դրամ: Դրանցում գերակշռող են եղել  հաշվապահական հաշվառումը խախտումով վարելու դեպքերը: Ապօրինի գործունեությամբ զբաղվելու դեպքերի թիվը կազմել է 70: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հարուցվել է վարչական իրավախախտման գործի 2728 վարույթ և գանձվել է 38  միլիոն դրամ գումար:

Որոշ իրավախախումները  կարող են հանգեցնել քրեաիրավական հետևանքների: Նշված ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության վարչության կողմից հարուցվել են 50 քրեական գործեր, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 23-ի փոխարեն: Դրանց մեջ գերակշռում են հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրութան դեպքերն են, ինչպես նաև արձանագրվել են արտարժույթի ապօրինի առքուվաճառքով զբաղվելու դեպքեր:

Օսիկյանի խոսքերով, նույն  ժամանակահատվածում  քննչական վարչության կողմից վարույթ ընդունված թվով 22 քրեական գործով ավարտվել է նախաքննությունը  և գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ: Ընդհանուր առմամբ պետությանը պատճառված վնասի չափը եղել 595 մլն դրամ, և քննության ընթացքում 60 մլն դրամն արդեն իսկ վերականգնվել է:

Հարուցվել 2009թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում բռնագաձման հայցերով կայացվել են 116 (36-ը նախորդ ժամանակաշրջանի գործերով) վճռներ` 324137.8 հազար դրամ ընդհանուր հայցագնով, որոնցից բավարարվել են 107-ը` 230702.6 հազար դրամ հայցագնով, որը կազմում է ընդհանուր քանակի 92.2 տոկոսը, ընդհանուր հայցագնի` 71.2 տոկոսը:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում բռնագաձման հայցերով կայացվել են 16  վճիռներ` 84164.3 հազար դրամ ընդհանուր հայցագնով, որոնցից բավարարվել են 14-ը` 37352.5 հազար դրամ հայցագնով, որը կազմում է ընդհանուր քանակի 87.5 տոկոսը, ընդհանուր հայցագնի` 44.4 տոկոսը:

2009թ. առաջին երկու ամիսներին  հարկային պարտավորությունները չկատարելու համար հարկ վճարողների գույքի և դրամական միջոցների վրա դրվել են 407 արգելադրումներ` 1391110.3 հազար դրամ գումարով: Փաստացի գանձվել է 859019.0 հազար դրամ: 

Ահդրադառնալով  ուղևորափոխադրումների ոլորտին, Ա. Օսիկյանը նշել է, որ այս գործունեությունը ևս հարկային մարմնի ուշադրության կենտրոնում է և առաջիկայում ավելի լայնամասշտամբ վերահսկողություն կիրականացվի: Կատարված  ստուգումների արդյունքերով  հայտնաբերվել են ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնելու դեպքեր: Ըստ Օսիկյանի, նշված գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ  է ոչ միայն ստանալ պետական գրանցում  և հաշվառվել հարկային մարմնում,  այլև, քանի որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպումը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, անհրաժեշտ է նաև համապատասխան լիազոր մարմնի կողմից ստանալ լիցենզիա: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն ՀՀ oրենuդրությամբ uահմանված կարգով առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու դեպքում գործունեությունը համարվում է ապoրինի և կիրառվում են համապատասխան պատասխանատվության միջոցներ: ՊԵԿ նախագահի տեղակալը փաստել է նաև, որ հարկային մարմնում հաշվառված թվով մոտ 770 թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր թեպետև ներկայացրել են ելակետային տվյալներ, սակայն այս ցուցանիշը ևս բավարար չէ գնահատելու համար, որ նշված գործունեությամբ զբաղվողների կողմից ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջները բավարար  չափով են կատարվում: Կան շատ նմանատիպ գործունեություն իրականացնողներ, որոնք չեն ստացել լիցենզիա և իրականացնում են` գործող օրենսդրության տեսանկյունից ապօրինի գործունեություն: Նշվածը անհավասար պայմաններ է ստեղծում մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպողների համար և առաջացնում օրինական դաշտում նմանատիպ գործունեություն իրականացնող անձանց դժգոհությունը (նաև թեժ գծով): Ա. Օսիկյանը հավաստիացրել է, որ պետական եկամուտների կոմիտեն առաջիկայում ձեռնարկելու է օրենդրությամբ իրեն վերապահված գործառույթները` ապօրինի գործող անձանց նկատմամբ համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար: