16 ապրիլի 2010
«ԳԱԼԱ» հեռուստաընկերության ներմուծած ռադիոտեխնիկայի մաքսազերծման գործընթացի վերաբերյալ ՊԵԿ-ը պատասխանել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նամակին
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին ուղղված Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի դիմումին, որով օմբուդսմենը ցանկացել է տեղեկանալ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության կողմից ներկրված ռադիոտեխնիկայի մաքսազերծման գործընթացի կասեցման իրավական հիմքերին, տրվել է պաշտոնական պատասխան
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին ուղղված Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի դիմումին, որով օմբուդսմենը ցանկացել է տեղեկանալ  «ԳԱԼԱ» հեռուստաընկերության կողմից ներկրված ռադիոտեխնիկայի մաքսազերծման  գործընթացի կասեցման իրավական հիմքերին, տրվել է պաշտոնական պատասխան:

Մարդու իրավունքների պաշտպանին, մասնավորապես, տեղեկացվել է, որ, համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի, եթե հարկային պարտավորության չափը հինգ հարյուր հազար դրամ և ավելի է կազմում` հարկային մարմնի ղեկավարը իրավունք ունի արգելանք դնել, մինչև դատարանի կողմից  վճռի կայացումը: Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի արգելադրումից հետո, 30-օրյա ժամկետում, դատարանի վճիռը չապահովելու դեպքում, հարկ վճարողի գույքը համարվում է արգելանքից հանված:

«ՉԱՊ» ՍՊԸ հարկային պարտավորությունը կազմում է 822 հազար դրամ, այդ իսկ պատճառով հարկային մարմնի ղեկավարի` 07.04.10 NԱՀ 007519 հանձնարարականով արգելանք է դրվել ընկերության կողմից ներմուծված գույքի վրա: