08 ապրիլի 2010
ԳԱԼԱ հեռուստաընկերության ներկրած սարքավորումների մաքսային ձԵՎակերպումների կասեցումն անհիմն չէ, ընկերությունն ունի չմարված հարկային պարտավորություններ
"ՉԱՊ" ՍՊԸ-ի /ԳԱԼԱ հեռուստաընկերություն/ կողմից ներկրված տեխնիկասարքավորումների մաքսազերծման առնչությամբ մի շարք լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, թե մաքսազերծման գործընթացն արհեստականորեն ԵՎ անհիմն է ձգձգվում, չի համապատասխանում իրականությանը:
"ՉԱՊ" ՍՊԸ-ի /ԳԱԼԱ հեռուստաընկերություն/ կողմից ներկրված տեխնիկասարքավորումների մաքսազերծման առնչությամբ մի շարք լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, թե մաքսազերծման գործընթացն արհեստականորեն և անհիմն է ձգձգվում, չի համապատասխանում իրականությանը:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ հիշյալ ընկերության կողմից ներկրված ապրանքի մաքսային ձևակերպումների գործընթացը կասեցվել է, քանի որ, Գյումրու ՏՀՏ-ի գրության համաձայն` ընկերությունն ունի 822 հազար 803 դրամի չմարված հարկային պարտավորություն: Կասեցման պատճառի մասին Շիրակի տարաշրջանային մաքսատան պետ Կ. Մանուկյանը, օրենքով սահմանված ժամկետներում, տեղեկացրել է ընկերության ղեկավարությանը:

Լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունում խեղաթյուրված է նաև գործընթացի ժամանակահատվածը: Մարտի 29-ին ընկերության լիազորված անձը ՀՀ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչություն դիմում է ներկայացրել մարտի 26-ով թվագրված փոխադրման ամփոփոգրով ռադիոտեխնիկական սարքավորումների նախնական զննում կատարելու մասին, մինչդեռ "ՉԱՊ" ընկերության գործադիր տնօրենը ապրիլի մեկին դիմել է Գյումրու մաքսատան պետին, իբրև թե մարտի 22-ից սկսված մաքսազերծման գործընթացի կասեցման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: