04 մարտի 2009
Տարադրամի փոխարժեքի փոփոխության հետԵՎանքով մաքսատներում ԵՎ մաքսակետերում որԵՎէ հերթ կամ կուտակում չի արձանագրվել
Ի պատասխան որոշ լրատվամիջոցներով շրջանառվող լուրերի, համաձայն որոնց` մարտի 3-ին տարադրամի փոխարժեքների փոփոխության հետԵՎանքով իբր տարածքային մաքսային մարմիններում ձգձգվել կամ դադարեցվել է մաքսային ձԵՎակերպումների գործընթացը...
Ի պատասխան որոշ լրատվամիջոցներով շրջանառվող լուրերի, համաձայն որոնց` մարտի 3-ին տարադրամի փոխարժեքների փոփոխության հետևանքով իբր տարածքային մաքսային մարմիններում ձգձգվել կամ դադարեցվել է մաքսային ձևակերպումների գործընթացը` տեղիք տալով ավելորդ հերթերի և կուտակումների, հարկ ենք համարում տեղեկացնել, որ, երբ նախօրեին ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարեց ՀՀ-ում լողացող փոխարժեքի քաղաքականությանն անցնելու մասին, մաքսային մարմիններում շատ կարճ ժամանակահատվածում` 2-3 ժամվա ընթացքում, կատարվեցին բոլոր անհրաժեշտ ծրագրային փոփոխությունները, գլխավոր սերվերը համապատասխանեցվեց հաշվարկի նոր համակարգին /յուրաքանչյուր օր ԿԲ-ն ավտոմատ հայտարարագրման համակարգ է մուտքագրում տարադրամի փոխարժեքները, որոնց հիման վրա ավտոմատ կերպով հաշվարկվում են ապրանքների մաքսային արժեքները/: Որևէ կուտակում կամ հերթ այդ փոփոխությունների պատճառով չի արձանագրվել: Ճիշտ է, կապված համակարգում տարադրամի փոխարժեքների բացակայության հետ, որոշ ձգձգումներ են նկատվել մաքսային բրոքերների մոտ, բայց դա որևէ կերպ չի ազդել մաքսային ձևակերպումների գործընթացի վրա. որևէ ձևակերպում չի ուշացել, իսկ օրվա վերջում բոլոր ձևակերպումներն ավարտված են եղել: