16 սեպտեմբերի 2020
Դասընթաց` մաքսային ձԵՎակերպումների մասնագետների համար
Դրական արդյունք ստացած մասնակիցների որակավորումը կերկարաձգվի 3 տարով

 ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2020 թ.-ի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը մաքսային ձևակերպումների մասնագետների համար կազմակերպում է վերապատրաստման 5-օրյա դասընթաց, որի ավարտին անցկացվող թեստավորմանը դրական արդյունք (առնվազն 90%) ստացած մասնակիցների որակավորումը կերկարագվի 3 տարով: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Իսակով 10 հասցեի 7-րդ հարկի 701 ուսումնական լսարանում: 
 Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով   011 801 071, 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով: