17 սեպտեմբերի 2020
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Կոմիտեի ղեկավարը նախանշել է համակարգի գործունեության հետագա առաջնահերթությունները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ներկայացնելով համակարգի հետագա անելիքները: 

Կոմիտեի ղեկավարն, անդրադառնալով վերջին  ամիսների գործունեությանը, նշել է, որ զգալի աշխատանքներ են կատարվել, սակայն անելիքներ դեռ շատ կան: Խոսելով Պետական եկամուտների կոմիտեի առջև դրված խնդիրների կատարման արդյունավետության բարձրացումից՝ Էդվարդ Հովհաննիսյանն ընդգծել է թիմային աշխատանքի կարևորությունը:  Նա շեշտել է, որ յուրաքանչյուրի հետևողական աշխատանքով է պայմանավորված նաև կառույցի հետագա առաջընթացի ապահովումը: 

Կոմիտե ղեկավարը հանձնարարել է՝ հատկապես համավարակի պայմաններում չթուլացնել հսկողությունը, բարձրացնել վարչարության արդյունավետությունը, միաժամանակ՝ բացառելով ստուգումների ընթացքում տնտեսվարողներին անհարկի անհանգստացնելը:  

Էդվարդ Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ չնայած բարդ ժամանակաշջրանին՝ համատեղ ուժերով կհաջողվի ապահովել պետական եկամուտների հավաքագրման բնականոն գործընթացը: ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ խիստ և հետևողական է լինելու առաջադրված խնդիրների լուծման հարցում և հորդորել է համընդհանուր ջանքերն ուղղել նախանշված առաջնահերթությունների բարձր մակարդակով իրագործմանը: