26 հոկտեմբերի 2020
«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է ստացել ԵՎս 5 տնտեսվարող
ՊԵԿ-ը պարտաճանաչ հարկ վճարողների հավաստագրերն ուղարկում է փոստային կապով

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հարկ վճարողներին շնորհել «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրեր: Պահպանելով անվտանգության կանոնները` ևս 5 տնտեսվարողի հավաստագիր ուղարկվել է փոստային կապով: 
2020թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 173 տնտեսվարող: 95 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում՝ 2019 տարեվերջին ստացված 2 դիմում), 67 դիմում մերժվել, ևս 11 դիմում ուսումնասիրության փուլում է: 
Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Տեղեկատվություն հարկ վճարողների վերաբերյալ» ենթաբաժնի «Օրինապահ հարկ վճարողներ» հատվածում:

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

1 «ՀՈՒՅՍ-ՄՈՏՈՐ» ՍՊԸ
2 «ՖԱԲ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
3 «ՏԵՐՄՈ-ԿԱՊՍ»
4 «ՖՈՐՍԱԺ» ՍՊԸ
5 «ՖՈՐՍԻՆԳ» ՍՊԸ