26 նոյեմբերի 2020
Հայտարարություն
ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության բաց մրցույթի արդյունքների մասին

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության նպատակով մրցույթ: ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովը մրցույթի ընթացքում ուսումնասիրել է մասնակցի կողմից ներկայացված հայտը և կատարել է պահանջներին համապատասխանության գնահատում: Արդյունքում հաղթող է ճանաչվել «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն: Ընկերության տեղակայման հասցեն է` ք․ Երևան, Արշակունյաց 49/22։ 

Հիշեցնենք, որ 2020թ. հուլիսի 1-ից  ուժի մեջ են մտել Ռուսաստանի Դաշնության տարածքում բժշկական օգտագործման դեղերի, ծխախոտային արտադրանքի և կոշկեղենի` նույնականացման միջոցներով մակնշման պահանջը և չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը: Ազգային օպերատորը, մակնշման պահանջ սահմանող երկրի օպերատորից ստանալով մակնշման կոդերը, տրամադրելու է ՀՀ տնտեսվարողներին, ինչպես նաև կազմակերպելու է տեղեկատվության փոխանակում:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարել էր Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության բաց մրցույթ` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման N 2 հավելվածի 7-րդ կետը։ Մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է azdarar.am կայքում՝ հետևյալ հղմամբ․ https://www.azdarar.am/announcments/org/457/00756660/: