Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ դեռևս առկա են տնտեսվարող սուբյեկտներ, որոնք մինչ այժմ շահագործում են ՀՀ Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենային ներկայացվող տեխնիկական պահանջներին չբավարարող ՀԴՄ-ներ կամ առհասարակ չեն շահագործում:
Միաժամանակ՝ կան հարկ վճարողներ, որոնց՝ ՀԴՄ մեքենա ձեռք բերելու համար նախկինում ՀՀ ՊԵԿ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին ներկայացրած դիմումները մերժվել են, քանի որ ՀՀ ՊԵԿ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ն այլևս չի իրականացնում հսկիչ դրամարկղային մեքենաների վաճառք: Նշված տնտեսվարող սուբյեկտները չեն շտապում ձեռք բերել ՀԴՄ-ներ՝ ներմուծող-իրացնող տնտեսվարող սուբյեկտներից: (Ցանկը՝ ՊԵԿ կայքում https://www.petekamutner.am/Shared/Documents/_ts/_os/New_Generation_CCMs/ck_HDM_ezrakacutyun_01_21.pdf ):
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա դրամական հաշվարկներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին սեղմ ժամկետներում ձեռք բերել ՀՀ Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենային ներկայացվող տեխնիկական պահանջներին բավարարող ՀԴՄ-ներ, ինչը, հավասար այլ պայմաններում, հարկային մարմնին թույլ կտա զերծ մնալ հարկային վարչարարության ամբողջական գործիքակազմի կիրառումից։