24 նոյեմբերի 2021
Ինչպե՞ս հաշվառվել ԱՏԳ մասնակից՝ առանց մաքսային մարմին այցելելու
ՊԵԿ-ը պատասխանում է քաղաքացիների հարցերին

Պետական եկամուտների կոմիտեի մաքսատուն-վարչություններում որպես ԱՏԳ մասնակից հաշվառվելու համար անհրաժեշտ է Ձեր կազմակերպության իրավաբանական հասցեի տարածաշրջանում  գործունեություն իրականացնող մաքսատուն-վարչության էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել կազմակերպության պետական գրանցման վկայականը, տնօրենի անձնագիրը։ 

Եթե մաքսային ձևակերպումներն իրականացնելու է լիազոր անձը, ապա նշված փաստաթղթերից բացի անհրաժեշտ է ուղարկել  նաև անձ. լիազորագիր և լիազորվող անձի անձնագիրը։

Մաքսատուն-վարչություններում հաշվառվելու համար վերը նշված փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ 

1.Արարատյան մաքսատուն-վարչություն՝ araratyan.chd@customs.am
2.Արևմտյան մաքսատուն-վարչություն՝ western.chd@customs.am 
3.Արևելյան մաքսատուն-վարչություն՝ eastern․chd@customs.am 
4.Հարավային մաքսատուն-վարչություն՝ southern.chd@customs.am 
5.Հյուսիսային մաքսատուն-վարչություն՝ northern.chd@customs.am