ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչությունը աշխատակիցների համար կազմակերպել է թիմի կառուցման (team building) միջոցառում, որին մասնակցել է վարչության ամբողջ աշխատակազմը, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներից:
Հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Արմինե Հովսեփյանը թիմակցիներին ներկայացրել է ստորաբաժանման առջև դրված խնդիրները և դրանց իրագործման քայլերը՝ կարևորեով ընդհանուր նպատակներին հասնելու գործում թիմային աշխատանքի անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաև վարչության վերջին տարիների գործունեությանն ու ձեռքբերումներին: Արմինե Հովսեփյանի խոսքով՝ նորագույն մեթոդներով և ժամանանակից լուծումներով գործիքակազմի պարբերաբար համալրումը թույլ է տալիս էապես բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և հարկ վճարողներին ու քաղաքացիներին մատուցել արագ և որակյալ սպասարկում:
Միջոցառման ընթացքում քննարկվել են թիմային աշխատանքի ամրապնդմանն ուղղված քայլերը: Կազմակերպվել են նաև անձնային որակների բացահայտմանը, թիմային աշխատանքի հմտությունների և աշխատակիցների միջև արդյունավետ փոխգործակցության զարգացմանն ուղղված գործնական պարապմունքներ։
Միջոցառմանը ներկայացվել է Հարկ վճարողների սպասարկման վարչության գործունեության մասին ամփոփ տեսանյութ:
Հարկ վճարողների սպասարկման վարչության գործունեության մասին մանրամասները՝ տեսանյութում: