03 հուլիսի 2023
Գործարկվել է ՊԵԿ պաշտոնական նոր կայքէջը
Կայքը հասանելի է www.src.am հասցեով

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ գործարկվել է կոմիտեի պաշտոնական նոր կայքէջը: Այն հասանելի է www.src.am հասցեով:

Կայքէջում ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հարկային և մաքսային ոլորտների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է առանձին բաժիններով: Նոր ձևաչափով գործարկված կայքում ներդված են մի շարք նորամուծություններ ևս: 

Նոր կայքէջը այցելուներին ներկայանում է ամբողջովին թարմացված և հարստացված տեղեկատվությամբ: