21 նոյեմբերի 2018
2018թ. առ այսօր ՊԵԿ-ը հավաստագիր է շնորհել 94 հարկ վճարողի
ՊԵԿ-ում շարունակվում է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրի շնորհման ավանդույթը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը նոյեմբերի 21-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 3 տնտեսվարողի: 2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 137 տնտեսվարող, որոնցից 94-ի դիմումը բավարարվել է:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

 

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

1. «ՊՐԵՄԻՈՒՄ ԿՐԵԴԻՏ» ՈԻՎԿ ՓԲԸ
2. «ԱՐԻՆՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
3. «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ