Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետ Արսեն Սառիկյանը մայիսի 2-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 7 տնտեսվարողի: 2019թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 31 տնտեսվարող: 21 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում` 2018թ. տարեվերջին ստացված 3 դիմում), 12 դիմում մերժվել, 1 դիմում ուսումնասիրության փուլում է:
Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
Օրինապահ հարկ վճարողների ցանկ
1. «ԱՐԻՆՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ 2. « ՖՈՐՍԱԺ» ՍՊԸ 3. «ՏԵՐՄՈ-ԿԱՊՍ» ՍՊԸ 4. «ՖՈՐՍԻՆԳ» ՍՊԸ 5. «ԼՈՄԲԱՐԴԻԱ» ՍՊԸ 6. «ԷՆԵՐԳՈ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ 7. «ԷԿԹՐԱՔ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ