07 նոյեմբերի 2022
Մաքսային համակարգը համալրվեց նոր ծառայողներով
Տեղի է ունեցել մաքսային ծառայողի երդման արարողությունը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային համակարգը համալրվեց աշխատանքային նոր կադրերով: Ամիսներ շարունակ, մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների մասնակիցները մի քանի փուլով՝ տեսական և գործնական պարապմունքներով, ամրապնդել են ոլորտային գիտելիքները, անցել թեստավորման և քննական փուլեր: Վերջնարդյունքում ընտրվել են լավագույնները՝ 160 մասնակից: Համակարգի նորեկները հանդիսավոր երդվեցին՝ ծառայել հայրենիքին: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց մաքսային ծառայողներին և հույս հայտնեց, որ փորձը՝ թարմ հայացքի հետ, կտա լավագույն արդյունքը:

ՊԵԿ նախագահը հաջողություն մաղթեց մաքսային ծառայողներին՝ պաշտոնապես աշխատանքի անցնելու առթիվ: Ռուստամ Բադասյանն ընդգծեց՝ մաքսային համակարգի զարգացմանը նպաստելու համար համագործակցելու են փորձառու և սկսնակ աշխատակիցները: 

Մաքսային ծառայողների պատրաստման դասընթացներին ներկայացվել էր շուրջ 2000 դիմում-հայտ, գործնական փուլին մասնակցել է 183 դիմորդ, ավարտական ամփոփիչ քննություններին մասնակցել է 180 դիմորդ, իսկ քննական փուլը հաղթահարել է 160 մասնակից:

Կոմիտեի որդեգրած քաղաքականությունը կնպաստի համակարգի երիտասարդացմանը և բարձր որակի նոր նշաձող կսահմանի ոլորտում։ Աշխատանքային նոր կադրերով կհամալրվեն Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունը, իսկ հետագայում նաև մաքսային ծառայության այլ կառուցվածքային ստորաբաժանումները։ Ոլորտային բարեփոխումների վերջնարդյունքը՝ ամբողջությամբ թվային մաքսային համակարգի անցնելն է:

Մանրամասները՝ տեսանյութում: