Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 28 Մինչև ապրիլի 14-ը 2011թ.-ի աշխատել ենք հարկային հաշիվների թղթային տարբերակով: Ապրիլի 14-ից անցել ենք էլեկտրոնային տարբերակի: Ապրիլի 14-ից հետո ընկած ժամանակահատվածի համար պետք է արդյոք առաքումների գրքում գրանցումներ կատարել:
Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ կառավարության 31.07.1997թ. N 314 որոշմամբ հաստատված կարգով և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 16.03.2011թ. N 13 պաշտոնական պարզաբանման դրույթներով:
 Հոդված 11.1 Փոխկապակցված անձանց վերաբերյալ ինչ իրավական ակտեր կան:
Անհրաժեշտ է ղեկավարվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 11.1-րդ հոդվածի և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 31.01.2011թ. N 5 պաշտոնական պարզաբանման դրույթներով:
 Հավելված 4 Առաքման գրքի նոր կարգի համաձայն` առաքման վայրը դա նաև մի քանի հասցեներից կազմված միասնություն է: Արդյոք տարբեր սեփականության վկայական ունեցող անմիջականորեն իրար կողք գտնվող հասցեները կարելի է համարել մեկ առաքման վայր և մեկ առաքման գիրք վարել:
Անհրաժեշտ է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով հաստատված կարգի 7-րդ կետի դրույթներով, համաձայն որի` հարկ վճարողն իր յուրաքանչյուր առաքման վայրի համար (ապրանքների առաքում կամ տեղափոխում իրականացնելու դեպքում) պարտավոր է վարել առանձին գիրք, որը նույն կարգին համապատասխան ներկայացվում է հարկային մարմին` հաշվառման և դրոշմակնքման: Կարգի 2-րդ կետին համապատասխան առաքման վայրը դա հարկ վճարողին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող` հասցե ունեցող կամ չհասցեավորված անշարժ գույքի միավոր, առևտրի օբյեկտ, առևտրի իրականացման վայրի վաճառատեղ, անշարժ գույքի միավորներից որպես միասնություն կազմված անշարժ գույքի օբյեկտ, ընդերքի տեղամաս, ներբնակավայրային և բնակավայրերի սահմանագծերից դուրս աշխարհագրական օբյեկտ կամ ընդհանրական տարածք (նույն հասցեում չգտնվող, սակայն հարկ վճարողին տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքով պատկանող մեկ ընդհանրական` այլ անձանց տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքով պատկանող տարածքներով չսահմանազատված տարածք) է, որտեղից առաքվում, տեղափոխվում կամ որտեղ վաճառվում է ապրանքը:
 Հավելված 4 Անհայտ վաճառողից (օրինակ` շուկայից) ապրանքի ձեռքբերման դեպքում մինչև կազմակերպություն տեղափոխելը, կամ կազմակերպության մեկ ստորաբաժանումից մյուս ստորաբաժանում տեղափոխելու դեպքում նույնպես անհրաժեշտ է փաստաթուղթ և նշված գրքում գրանցում: Եվ այդ գրքի առկայությունը տեղափոխողի մոտ, այս գիրքը վերաբերում է բոլորին անկախ գործունեության տեսակից:
Անհրաժեշտ է ղեկավարվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով, համաձայն որի` կարգի դրույթները տարածվում են ՀՀ տարածքում արտադրանք, ապրանքներ առաքող, տեղափոխող, վաճառող կազմակերպությունների (ոչ առևտրային կազմակերպությունների համար` ձեռնարկատիրական գործունեության մասով) ու անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հարկ վճարող) վրա, բացառությամբ բանկերի, ապահովագրական ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային և վարկային կազմակերպությունների, «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով արտոնագրային վճար վճարողների, «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով հաստատագրված վճար վճարողների (անկախ օրենքով սահմանված սահմանային չափերը գերազանցելու հանգամանքից): Կարգի 3-րդ կետին համապաատասխան, ՀՀ տարածքում ապրանքի առաքումը կամ տեղափոխումը պարտադիր կարգով իրականացվում է նույն կետում նշված ուղեկցող փաստաթղթերով: Կազմակերպության մեկ ստորաբաժանումից մյուսը տեղափոխելու հետ կապված անհարժեշտ է ուշադրություն դարձնել կարգի 2-րդ կետով սահմանված «առաքման վայր», «առաքման կետ» և «տեղափոխվող ապրանք» հասկացություններին:
 Հավելված 4 Եթե գնորդի անունով դուրս է գրվել հարկային հաշիվ, բայց ապրանքի առաքումը և տեղափոխումը իրականացվում է վաճառողի կողմից, արդյոք հիմք ընդունելով վերոհիշյալը հարկային հաշիվը պետք է լրացվի նոր ուղեկցող փաստաթուղթ, որն էլ ենթակա է գրանցման առաքման գրքում, թե ոչ:
Անհրաժեշտ է ղեկավարվել  «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 3-րդ կետով, համաձայն որի ՀՀ տարածքում ապրանքի առաքումը կամ տեղափոխումը պարտադիր կարգով իրականացվում է հետևյալ ուղեկցող փաստաթղթերով, մասնավորապես, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով հարկային հաշիվ դուրս գրելու պարտավորության դեպքում առաքվող (ձեռք բերողի կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող) ապրանքն ուղեկցվում է օրենքով սահմանված կարգով մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշիվներով: Կարգի 13-րդ կետին համապատասխան հարկ վճարողը գրքում չի գրանցում օրենքով սահմանված կարգով հարկային հաշիվներով առաքումը:
 Հավելված 4 Եթե կազմակերպությունը ունի և պահեստ, և վաճառատեղ` խանութ, քանի առաքման գիրք պետք է ունենա տվյալ կազմակերպությունը մեկ, թե երկու:
Անհրաժեշտ է ղեկավարվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 7-րդ կետով, համաձայն որի` հարկ վճարողն իր յուրաքանչյուր առաքման վայրի համար (ապրանքների առաքում կամ տեղափոխում իրականացնելու դեպքում) պարտավոր է վարել առանձին գիրք: Առաքման վայր հասկացությունը սահմանված է կարգի 2-րդ կետում:
 Հավելված 4 Խնդրում եմ պարզաբանել առաքման գրքին փոխարինող գրքի մասին, մասնավորապես հարկային մարմնի կողմից հաստատման մասին:
Անհրաժեշտ է ղեկավարվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետով, համաձայն որի հարկ վճարողը (հարկ վճարող կազմակերպության պաշտոնատար կամ լիազորված անձը) իր հաշվառման հարկային մարմին է ներկայացնում վերադաս հարկային մարմնի սահմանած ձևով հայտ ու հարկային մարմնում հաշվառման և դրոշմակնքման համար գիրքը: Միաժամանակ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-308-Ն օրենքի 8-րդ հոդվածի դրույթներով, համաձյան որի` այն հարկ վճարողները, որոնց համար պարտադիր է օրենքի «Հավելված 4»-ով հաստատված կարգով գրանցումը (հաշվառումը), պարտավոր են նույն օրենքն ուժի մեջ մտնելուց (01.01.2012թ.) հետո եռամսյա ժամկետում օրենքի «Հավելված 4»-ին համապատասխան առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերը (այսուհետ` գրքերը) ներկայացնել իրենց հաշվառման հարկային մարմին հաշվառման և դրոշմակնքման: Նույն պարբերությունում նշված ժամկետում մինչև գրքերը հարկային մարմնի կողմից հաշվառելը, դրոշմակնքելը ու հարկ վճարողին տրամադրելը օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված` առաքվող կամ տեղափոխվող ապրանքները չգրանցելու սահմանված պատասխանատվության միջոցները չեն կիրառվում:
 Հավելված 4 Շինարարությամբ զբաղվող ընկերությունը ունի մի քանի շին. Օբյեկտներ, բոլորի համար պետք է ունենա գիրք, թե ոչ:
Անհրաժեշտ է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 7-րդ կետի դրույթներով, համաձայն որի` հարկ վճարողն իր յուրաքանչյուր առաքման վայրի համար (ապրանքների առաքում կամ տեղափոխում իրականացնելու դեպքում) պարտավոր է վարել առանձին գիրք, որը սույն կարգին համապատասխան ներկայացվում է հարկային մարմին` հաշվառման և դրոշմակնքման: Հարկ վճարողը պարտավոր է ապրանքների առաքման կամ տեղափոխման ընթացքում գիրքը պահել համապատասխան առաքման վայրում, գրքերում գրանցումները կատարել գրիչով: Սույն կետի պահանջների խախտումը համարվում է առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) կարգի խախտում:
 Հավելված 4 Ապրանքների տեղափոխման ժամանակ ՓՄՁ-ները սովորական հաշիվ ֆակտուրաները ինչպիսի գրքերում են գրանցելու և այդ գրքերը հարկային տեսչությունում հաստատելու են , թե ոչ:
Անհրաժեշտ է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի դրույթներով:
 Հավելված 4 «Հարկերի մասին» ՀՀ օրենքի Հավելված 4-ի 13 կետի համաձայն գրքում չի գրանցվում առաքման վայրի տարածքում ապրանքների տեղափոխումը: Ենթադրենք արտադրությունը գտնվում է Նալբանդյան 1/1 հասցեում, պատրաստի արտադրանքը առաքվում է Նալբանդյան 1/2 հասցեից: Նալբանդյան 1/1 հասցեից Նալբանդյան 1/2 հասցե արտադրանք տեղափոխելու համար առաքման գիրք պահվելու և լրացվելու է Նալբանդյան 1/1 հասցեում:
Անհրաժեշտ է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 7-րդ կետի դրույթներով, համաձայն որի` հարկ վճարողն իր յուրաքանչյուր առաքման վայրի համար (ապրանքների առաքում կամ տեղափոխում իրականացնելու դեպքում) պարտավոր է վարել առանձին գիրք, որը սույն կարգին համապատասխան ներկայացվում է հարկային մարմին` հաշվառման և դրոշմակնքման: Կարգի 2-րդ կետին համապատասխան առաքման վայրը դա հարկ վճարողին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող` հասցե ունեցող կամ չհասցեավորված անշարժ գույքի միավոր, առևտրի օբյեկտ, առևտրի իրականացման վայրի վաճառատեղ, անշարժ գույքի միավորներից որպես միասնություն կազմված անշարժ գույքի օբյեկտ, ընդերքի տեղամաս, ներբնակավայրային և բնակավայրերի սահմանագծերից դուրս աշխարհագրական օբյեկտ կամ ընդհանրական տարածք (նույն հասցեում չգտնվող, սակայն հարկ վճարողին տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքով պատկանող մեկ ընդհանրական` այլ անձանց տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքով պատկանող տարածքներով չսահմանազատված տարածք) է, որտեղից առաքվում, տեղափոխվում կամ որտեղ վաճառվում է ապրանքը:
Prev12311121314161718Next