Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 28 Մանրածախ առևտրի դեպքում գների փոփոխություն և գների գրանցում չի կատարվելու:
2012 թվականի հունվարի 1-ից հասույթի գրանցման գրքերում գրանցումները դադարեցվում են:
 Հավելված 4 Եկամտահարկով աշխատող Ա/Ձ-ի համար առաքման հին գիրքը փոխվում է, թե ոչ հունվարի մեկից:
Անհրաժեշտ է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 1-ին կետի դրույթներով, համաձայն որի` «ՀՀ առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների փաստաթղթավորման և գրանցման (հաշվառման)» կարգի դրույթները տարածվում են ՀՀ  տարածքում արտադրանք, ապրանքներ առաքող, տեղափոխող, վաճառող կազմակերպությունների (ոչ առևտրային կազմակերպությունների համար` ձեռնարկատիրական գործունեության մասով) ու անհատ ձեռնարկատերերի  վրա, բացառությամբ բանկերի, ապահովագրական ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային և վարկային կազմակերպությունների, «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով արտոնագրային վճար վճարողների, «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով հաստատագրված վճար վճարողների (անկախ օրենքով սահմանված սահմանային չափերը գերազանցելու հանգամանքից): 2012 թվականի հունվարի 1-ից ՀՀ կառավարության 314 և 315 որոշումներով սահմանված առաքման և հասույթի գրանցման գրքերում գրանցումները դադարեցվում են:
 Հավելված 4 Կանխավճար վերցնելուց ՀԴՄ կտրոն տրամադրվում է գնորդներին, այսինքն ապրանքներ առաքելիս ինչ ուղեկցող փաստաթուղթ պետք է կազմվի քանի դեռ ՀԴՄ կտրոնը արդեն հաճախորդի մոտ է:
Անհրաժեշտ է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 3-րդ կետով, համաձայն որի ՀՀ տարածքում ապրանքի առաքումը կամ տեղափոխումը պարտադիր կարգով իրականացվում է նույն կետում նշված ուղեկցող փաստաթղթերով:
 Հավելված 4 Կազմակերպությունը իր տրանսպորտային միջոցներից իրականացնում է առաքում: Պահեստից ապրանքները բեռնագրի հիման վրա տրվում է տրանսպորտային միջոցի վրա, որն էլ նախապես անհայտ գնորդներին մարզերում կամ Երևանում իրականացնում է պատվերի հիման վրա առաքում, դրա մասով դուրս է գրվում էլ. հարկային հաշիվ: Խնդրում եմ նշել արդյոք նման գործարքի դեպքում առկա է հարկերի մասին օրենքի 28-րդ հոդվածի համաձայն խախտում:
Անհրաժեշտ է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 3-րդ կետով, համաձայն որի ՀՀ տարածքում ապրանքի առաքումը կամ տեղափոխումը պարտադիր կարգով իրականացվում է նույն կետում նշված ուղեկցող փաստաթղթերով:Միաժամանակ, հարկ վճարողը գրքում չի գրանցում, մասնավորապես, օրենքով սահմանված կարգով հարկային հաշիվներով առաքումը:
 Հոդված 28 Հասույթի գիրքը լրացվում է , թե ոչ:
2012 թվականի հունվարի 1-ից հասույթի գրանցման գրքերում գրանցումները դադարեցվում են:
 Հավելված 4 Հարկային հաշիվներով և հարկայինից ստացված թղթային տարբերակներվ առաքումներ կատարվելուց առաքման գրքում գրանցումներ կատարվում են, թե ոչ:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 13-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն` հարկ վճարողը գրքում չի գրանցում` օրենքով սահմանված կարգով հարկային հաշիվներով առաքումը:
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան հարկային հաշիվները դուրս են գրվում` էլեկտրոնային եղանակով կամ հարկային մարմնից ձեռք բերված հարկային հաշիվների թղթային ձևերի լրացմամբ: Հաշվի առնելով վերոհիշյալը, էլեկտրոնային եղանակով և հարկային մարմնից ձեռք բերված թղթային ձևերի լրացմամբ հարկային հաշիվները գրքում գրանցման ենթակա չեն:
 Հոդված 28 Ծառայությունների մատուցման գրանցամատյան գոյություն ունի:
Հարկային օրենսդրությամբ ծառայությունների գրանցման գիրք և կարգ սահմանված չէ:
 Հավելված 4 Նյութ տեղափոխելուց պահեստից շին հրապարակ պետք է «Նոր առաքման» գրքում գրանցենք թե ոչ:
Անհրաժեշտ է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 6-րդ կետի դրույթներով:
 Հավելված 4 ՓՄՁ-ով աշխատող ՍՊԸ-ն աշխատում է մեծածախ առևտրով: Առաքման գիրք լրացնելու է, թե ոչ (ՀԴՄ-ն հանված է):
Անհրաժեշտ է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 1-ին կետի դրույթներով, համաձայն որի` հավելվածով հաստատված կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրանք, ապրանքներ առաքող, տեղափոխող, վաճառող կազմակերպությունների (ոչ առևտրային կազմակերպությունների համար` ձեռնարկատիրական գործունեության մասով) ու անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հարկ վճարող) վրա, բացառությամբ բանկերի, ապահովագրական ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային և վարկային կազմակերպությունների, «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով արտոնագրային վճար վճարողների, «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով հաստատագրված վճար վճարողների (անկախ օրենքով սահմանված սահմանային չափերը գերազանցելու հանգամանքից):
 Հոդված 15.1 Հասարակական կազմակերպության նախորդ տարվա շրջանառությունը անցել է 58.35-ը: Հիմա ՀԿ -ն դառնում է էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնող
Անհրաժեշտ է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15.1-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով, համաձայն որի` սույն օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` էլեկտրոնային եղանակով հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների, այլ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումը պարտադիր է 2012 թվականի հունվարի 1-ից նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 58.35 միլիոն դրամից ավելի ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն ունեցող (ավելացված արժեքի հարկի շեմը գերազանցած) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար: