Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հավելված 4 Ա/Ձ -ն վարում է մանրածախ առևտուր: Նույն վայրից ապրանք է վաճառում այլ կազմակերպությանը, նա պարտավոր է վարել առաքման գիրք նույնը, եթե ԱԱՀ վճարող չէ:
Անհրաժեշտ է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 1-ին կետի դրույթներով, համաձայն որի` հավելվածով հաստատված կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տեղափոխվող` շարժական, նյութական գույք հանդիսացող արտադրանքի, ապրանքների (այսուհետ` ապրանքներ) փաստաթղթավորման և ուղեկցող փաստաթղթերի գրանցման (հաշվառման) կարգը: Նույն կարգի դրույթները տարածվում են ՀՀ տարածքում արտադրանք, ապրանքներ առաքող, տեղափոխող, վաճառող կազմակերպությունների (ոչ առևտրային կազմակերպությունների համար` ձեռնարկատիրական գործունեության մասով) ու անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հարկ վճարող) վրա: Միաժամանակ, հարկ վճարողն իր առաքման վայրից կամ կետից ապրանքի առաքում կամ տեղափոխում իրականացնելու դեպքում (բացառությամբ ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մաքսազերծման վայրերից դեպի առաջին նշանակման կետ տեղափոխման) պարտավոր է`
նույն կարգին համապատասխան՝ վարել առաքվող կամ տեղափոխվող ապրանքների փաստաթղթավորում և ուղեկցող փաստաթղթերի հաշվառում` կատարելով գրանցումներ գրանցման (հաշվառման) գրքում: Կարգի 13-րդ կետին համապատասխան հարկ վճարողը գրքում չի գրանցում, մասնավորապես, օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամական հաշվարկներով կատարված գործարքները, որոնց համար պարտադիր է ՀԴՄ-ների կիրառումը:
 Հավելված 4 Հիմնական միջոցները վերանորոգման ժամանակ պետք է կազմվի տեղափոխման փաստաթուղթ և կատարվի գրառում գրքում:
Անհրաժեշտ է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով, մասնավորապես 13-րդ կետի դրույթներով:
 Հավելված 4 Երբ ներմուծող ընկերությունը ապրանքը մաքսատնից անմիջապես տեղափոխում է մանրածախ առևտրի կետ, այս դեպքում ինչ ուղեկցող փաստաթուղթ է անհրաժեշտ , և արդյոք տվյալ ուղեկցող փաստաթուղթը որևէ տեղ գրանցելու անհրաժեշտություն կա:
Անհրաժեշտ է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 6-րդ կետի դրույթներով, համաձայն որի հարկ վճարողն իր առաքման վայրից կամ կետից ապրանքի առաքում կամ տեղափոխում իրականացնելու դեպքում (բացառությամբ ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մաքսազերծման վայրերից դեպի առաջին նշանակման կետ տեղափոխման) պարտավոր է նույն կարգին համապատասխան՝ վարել առաքվող կամ տեղափոխվող ապրանքների փաստաթղթավորում և ուղեկցող փաստաթղթերի հաշվառում` կատարելով գրանցումներ նույն կարգին կից սահմանված ձևով գրանցման (հաշվառման) գրքերում:
 Հավելված 4 «Էսկուլապ» ՍՊԸ-ն դեղագործական ընկերություն է, որն ունի 28 գործունեության հասցե` 27 մանրածախ և 1 մեծածախ: Մեծածախ գործունեության հասցեից մանրածախ գործունեության հասցեներ ապրանքները (ներմուծված, ՀՀ տարածքում ձեռք բերված, արտադրված) տեղափոխելիս դուրս են գրվում տեղափոխման ապրանքագրեր:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 2-րդ կետի համաձայն տեղափոխվող ապրանք` հարկ վճարողի կողմից իր առաքման վայրերի և (կամ) կետերի միջև տեղափոխվող, իր առաքման վայրերից մաքսատուն կամ մաքսակետ տեղափոխվող կամ պահատվության, հանձնարարության, պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերով հանձնվող կամ հետ վերադարձվող կամ որևէ առաքման վայրից կամ կետից ձեռք բերված և տեղափոխվող (այդ թվում` փոխադրողի միջոցով) ապրանք: Սույն հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` 3) հարկ վճարողի կողմից ապրանքը (բացառությամբ ձեռք բերված և տեղափոխվող ապրանքի) ուղեկցվում է ապրանքի տեղափոխումը հավաստող սահմանված կարգով դուրս գրված համապատասխան ապրանքագրերով, բեռնագրերով և բեռնառաքման փաստաթղթերով, իսկ ՀՀ տարածք ներմուծված ապրանքների համար մաքսազերծման վայրերից դեպի առաջին նշանակման կետ մաքսային համապատասխան (փոխադրման ամփոփագիր և (կամ) մաքսային հայտարարագիր) փաստաթղթերով (այսուհետ՝ ապրանքագիր):
 Հավելված 4 Նոր «գրանցման գիրքը» տարածվում է արդյոք ոչ առևտրային կազմակերպությունների վրա:
Անհրաժեշտ է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 1-ին կետի դրույթներով, համաձայն որի` «ՀՀ առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների փաստաթղթավորման և գրանցման (հաշվառման)» կարգի դրույթները տարածվում են ՀՀ  տարածքում արտադրանք, ապրանքներ առաքող, տեղափոխող, վաճառող կազմակերպությունների (ոչ առևտրային կազմակերպությունների համար` ձեռնարկատիրական գործունեության մասով) ու անհատ ձեռնարկատերերի  վրա, բացառությամբ բանկերի, ապահովագրական ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային և վարկային կազմակերպությունների, «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով արտոնագրային վճար վճարողների, «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով հաստատագրված վճար վճարողների (անկախ օրենքով սահմանված սահմանային չափերը գերազանցելու հանգամանքից):
 Հավելված 4 28 հոդվածի կիրառման առումով նոր գրքերի հաստատման հետ կապված խնդրում եմ նշել, թե ինչպիսի դիմում կամ հայտ պետք է ներկայացնել:
Անհրաժեշտ է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 9-րդ կետով, համաձայն որի հարկ վճարողը իր հաշվառման հարկային մարմին է ներկայացնում վերադաս հարկային մարմնի սահմանված ձևով հայտ և գիրքը: Հայտի ձևը հաստատելու մասին ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանը ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում հրապարակվելուց և ուժի մեջ մտնելուց հետո կտեղադրվի նաև հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում (www.taxservice.am):
 Հավելված 4 Հումք, նյութերի, պահեստամասերի տեղաշարժը լրացվում է առաքման գրքում և եթե լրացվում է` ինչ արժեքով:
Անհրաժեշտ է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 13-րդ կետի դրույթներով:
 Հավելված 4 Բացառապես Էլեկտրոնայինից բացի թղթային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքումը գրանցվելու է առաքման գրքում:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 13-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն` հարկ վճարողը գրքում չի գրանցում` օրենքով սահմանված կարգով հարկային հաշիվներով առաքումը:
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան հարկային հաշիվները դուրս են գրվում` էլեկտրոնային եղանակով կամ հարկային մարմնից ձեռք բերված հարկային հաշիվների թղթային ձևերի լրացմամբ: Հաշվի առնելով վերոհիշյալը, էլեկտրոնային եղանակով և հարկային մարմնից ձեռք բերված թղթային ձևերի լրացմամբ հարկային հաշիվները գրքում գրանցման ենթակա չեն:
 Հավելված 4 Կազմակեպությունը գնորդի կողմից ձեռք բերած ապրանքը ՀԴՄ կտրոնով հասցնում է գնորդի նշած վայրը: Ինչ փաստաթուղթ պետք է ուղեկցի կազմակերպության գնորդին ՀԴՄ կտրոնից բացի:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 3-րդ կետի համաձայն` ՀՀ տարածքում ապրանքի առաքումը կամ տեղափոխումը պարտադիր կարգով իրականացվում է նույն կետում նշված ուղեկցող փաստաթղթերով:
 Հավելված 4 Առաքման գրքի նոր կարգի համաձայն` առաքման վայրը դա նաև մի քանի հասցեներից կազմված միասնություն է: Արդյոք տարբեր սեփականության վկայական ունեցող անմիջականորեն իրար կողք գտնվող հասցեները կարելի է համարել մեկ առաքման վայր և մեկ առաքման գիրք վարել:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 2-րդ կետի համաձայն` առաքման վայր` հարկ վճարողին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող` հասցե ունեցող կամ չհասցեավորված անշարժ գույքի միավոր, առևտրի օբյեկտ, առևտրի իրականացման վայրի վաճառատեղ, անշարժ գույքի միավորներից որպես միասնություն կազմված անշարժ գույքի օբյեկտ, ընդերքի տեղամաս, ներբնակավայրային և բնակավայրերի սահմանագծերից դուրս աշխարհագրական օբյեկտ կամ ընդհանրական տարածք (նույն հասցեում չգտնվող, սակայն հարկ վճարողին տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքով պատկանող մեկ ընդհանրական` այլ անձանց տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքով պատկանող տարածքներով չսահմանազատված տարածք), որտեղից առաքվում, տեղափոխվում կամ որտեղ վաճառվում է ապրանքը: