Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հավելված 4 ՀԴՄ-ով կանխիկ վաճառված ապրանքների առաքումները կարող են չուղեկցվել որևէ փաստաթղթով, երբ առաքումը իրականացնում է վաճառողը:
Անհրաժեշտ է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետով:
 Հոդված 28 Մինչև նոր առաքման գրքերի հաստատումը, առաքման և հասույթի գրքերը պետք է վարվեն հին ձևով:
2012 թվականի հունվարի 1-ից ՀՀ կառավարության 314 և 315 որոշումներով սահմանված առաքման և հասույթի գրանցման գրքերում գրանցումները դադարեցվում են:
 Հավելված 4 Ինչ տուգանքներ է սահմանված 2012թ-ի 1-ին եռամսյակի ընթացքում առաքումների և հասույթի գրանցման գրքերի վարման կարգը խախտելու համար:
2012 թվականի հունվարի 1-ից ՀՀ կառավարության 314 և 315 որոշումներով սահմանված առաքման և հասույթի գրանցման գրքերում գրանցումները դադարեցվում են: Միաժամանակ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով հաստատված կարգի խախտման համար պատասխանատվությունը սահմանված է նույն օրենքի 28-րդ հոդվածով:  Ընդ որում, այն հարկ վճարողները, որոնց համար պարտադիր է օրենքի «Հավելված 4»-ով հաստատված կարգով գրանցումը (հաշվառումը), պարտավոր են նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո (01.01.2012թ.-ից հետո) եռամսյա ժամկետում օրենքի «Հավելված 4»-ին համապատասխան առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերը (այսուհետ` գրքերը) ներկայացնել իրենց հաշվառման հարկային մարմին հաշվառման և դրոշմակնքման: Նշված ժամկետում մինչև գրքերը հարկային մարմնի կողմից հաշվառելը, դրոշմակնքելը ու հարկ վճարողին տրամադրելը օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված` առաքվող կամ տեղափոխվող ապրանքները չգրանցելու սահմանված պատասխանատվության միջոցները չեն կիրառվում:
 Հավելված 4 Վաճառասրահում ապրանքների իրացումը հարկային մարմնից ստացված թղթային հարկային հաշիվներով իրականացնելու դեպքում այդ հարկային հաշվի պատճենը կամ դրա տվյալները պարունակող այլ հաշվարկային փաստաթուղթ կարող է հանդիսանալ առաքումն ուղեկցող փաստաթուղթ:
Անհրաժեշտ է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 3-րդ կետով:
 Հավելված 4 Կարող է արդյոք կենտրոնական պահեստում հաշվառված ապրանքի իրացումը ձևակերպել վաճառասրահում հարկային հաշվով, իսկ դրա դիմաց վճարումը` վաճառասրահի ՀԴՄ-ի միջոցով, իսկ առաքումը իրականացնել կենտրոնական պահեստից անմիջապես գնորդին:
Անհրաժեշտ է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 3-րդ կետով, համաձայն որի ՀՀ տարածքում ապրանքի առաքումը կամ տեղափոխումը պարտադիր կարգով իրականացվում է նույն կետում նշված ուղեկցող փաստաթղթերով:
 Հոդված 30.1 Կազմակերպությունը 2008թ.-ի 1-ին և 2-րդ եռամսյակների ԱԱՀ-ի ճշգրտված հաշվարկներ կարո՞ղ է ներկայացնել: Համաձայն «Հարկերի մասին» մասին ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի, հաշվարկված հարկային պարտավորության գումարները չեն կարող նվազեցվել,իսկ հաշվանցվող գումարները չեն կարող ավելացվել, եթե այդ գումարները վերաբերվում են այն հաշվետու ժամանակաշրջանին,որից անցել է երեք տարի: Նշված ժամկետը լրանալուց հետո հարկային պարտավորության գումարները կամ հաշվանցվող գումարները փոփոխող հաշվարկներ չեն կարող ներկայացվել:
 Հոդված 16.1 2011թ. համար ներկայացվող հաշվարկ-հաշվետվություններում արտացոլվող հարկային պարտավորությունների գումարները ինչպե՞ս են լրացվում: Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 16.1 հոդվածի, 2011թ-ից սկսված հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում, հայտարարագրերում, հաշվետվություններում, տեղեկություններում և այլ փաստաթղթերում, ինչպես նաև հարկային մարմնի կողմից տրվող ծանուցագրերում, տեղեկանքներում և այլ փաստաթղթերում հարկային պարտավորությունների և հաշվանցվող գումարների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (առանց լումաների):
 Հոդված 28 Որքա՞ն է ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու համար գանձվող տուգանքի չափը: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն, հարկ վճարողի կողմից սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող «Հավելված 4»-ով սահմանված կարգի խախտման` անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների (այսուհետ` ապրանքների) տեղափոխման կամ առաքման կամ առաքվող կամ տեղափոխվող ապրանքն ուղեկցող փաստաթուղթը սահմանված կարգով չգրանցելու դեպքում խախտման հիմք հանդիսացող գործարքի կամ գործողության մասով գանձվում է տուգանք անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 50 տոկոսի չափով:
 Հոդված 34 Նախորդ ո՞ր ժամանակաշրջանի համար գործատուն կարող է գանձել վարձու աշխատողներից նախկինում չգանձված հարկի գումարները: Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի, եթե գործատուն աշխատանքային պայմանագրով աշխատող անձից (վարձու աշխատողից) ժամանակին չի պահել (գանձել) հարկի գումարները, ապա դրանք վարձու աշխատողից պահվում (գանձվում) է այդ մասին հայտնի դառնալուց ոչ ավել, քան վերջին երեք ամսվա համար, իսկ մնացած հարկային պարտավորությունները դրվում են գործատուի վրա:
 Հավելված 3 Փոստի միջոցով ներկայացվող հաշվետվությունը ստորագրության բացակայության դեպքում կարո՞ղ է համարվել չներկայացված: Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հավելվածի 7-րդ և 8-րդ կետերի, փոստի միջոցով ներկայացված հաշվետվություններում հարկ վճարողի և (կամ) գլխավոր հաշվապահի ստորագրության բացակայության դեպքում հաշվետվությունը համարվում է չներկայացված: