| | | |
| Հոդված 53, Հոդված 57, Հոդված 64 | Ոչ ռեզիդենտին բեռնափոխադրման համար վճարված եկամուտից ինչ հարկեր պետք է պահվի: |
Եթե բեռնափոխադրումը իրականացվում է իրավաբանական անձ հանդիսացող ոչ ռեզիդենտը, ապա շահութահարկով հարկման հետ կապված հարցերի հետ կապված առաջարկվում է ղեկավարվել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 57-րդ և 64-րդ հոդվածներով, ինչպես նաև «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 2.4.2-րդ կետով:
|
| Հոդված 10 | Ոչ ռեզիդենտի կողմից մատուցված ծառայության դիմաց ՀՀ կազմակերպությունը վճարումը կատարվել է դոլլարով, իսկ ոչ ռեզիդենտը ինվոյսը սխալմամբ դուրս է գրել եվրոյով: Դա ինչ կարգով պետք է ծախս ճանաչվի: |
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան ՀՀ-ում հարկերը վճարվում են հայկական դրամով` հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով: Տվյալ դեպքում աաջարկվում է ղեկավարվել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ 22.03.2010թ. «Շահութահարկով հարկման նպատակով արտարժույթով արժութային գործարքները հաշվառելու վերաբերյալ» N 4 պաշտոնական պարզաբանմամբ (մասնավորապես` պարզաբանման 5-րդ կետ):
|
| Հոդված 55 | Որն է համարվում արտաքին տնտեսական գործունեություն: |
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան արտաքին տնտեսական գործունեություն է համարվում բացառապես ոչ ռեզիդենտի անունից իրականացված, նրան պատկանող ապրանքները ՀՀ ներկրելու հետ կապված (ապրանքների մաքսային փաստաթղթերի առկայության և տվյալ գործառնությունում ձեռնարկատիրական գործակալ-միջնորդների բացակայության դեպքում) գործունեությունը, որի դեպքում ռեզիդենտն ապրանքների սեփականատեր է դառնում մինչև ՀՀ պետական սահմանը հատելը:
|
| Հոդված 53, Հոդված 57 | Ոչ ռեզիդենտի համար գույքը վարձակալության տալուց ստացած եկամուտը ինչ դրույքաչափով է հարկվում ՀՀ-ում: |
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետին, 57-րդ հոդվածին համապատասխան ՀՀ-ում գտնվող գույքը վարձակալության տալուց ոչ ռեզիդենտի (որը չունի ՀՀ-ում մասնաճյուղ կամ ներկայացուցչություն) ստացած եկամուտը դասվում է հայատանյան աղբյուրներից ստացվող եկամուտների թվին և ենթակա հարկման 10% դրույքաչափով:
|
| Հոդված 66 | Երբ է ներկայացվում ոչ ռեզիդենտի շահութահարկի ամփոփ հաշվարկը: |
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածին համապատասխան հարկային գործակալը պարտավոր է տարին մեկ` հաջորդ տարվա փետրվարի 20-ից ոչ ուշ, սահմանված ձևով ներկայացնել ամփոփ հաշվարկ իր գտնվելու (հաշվառման) վայրի հարկային տեսչության մարմին` անցած տարում ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին (ամսական կտրվածքով):
|
| Հոդված 66 | Որտեղ կարելի է տեսնել ոչ ռեզիդենտի տարեկան ամփոփ հաշվարկի լրացման կարգը: |
Անցած տարում ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին ամփոփ հաշվարկի լրացման կարգը սահմանված է ՀՀ ՀՏ պետի 04.03.1999 թ. «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 01/13 հրամանով հաստատված հրահանգի 1-ին հավելվածով:
|
| Հոդված 66 | Ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկի 11-րդ տողում ինչ է լրացվում: |
Անհրաժեշտ է ղեկավարվել «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգով: Տվյալ դեպքում, «Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի» անփոփ հաշվարկի 11-րդ մասի սյունակներում նշվում են փաստացի վճարված եկամուտների հաշվարկային մեծությունները` ըստ եկամտի տեսակների:
|
| Հոդված 57 | Կազմակերպության կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի ամփոփ հաշվարկի մեջ պետք է ներառվեն այն եկամուտները, որոնցից շահութահարկ չի պահվել եկամուտների և գույքի կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրի մահաձայն: |
Առաջարկվում է ղեկավարվել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի 05.11.2010թ. «Հարկային գործակալի կողմից հարկային տեսչության մարմին ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտների, պահված և բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին ամփոփ հաշվարկի ներկայացման վերաբերյալ» N 19 պաշտոնական պարզաբանմամբ:
|
| Հոդված 57 | Արդյոք ռեզիդենտ կազմակերպությունների վրա տարածվում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, երբ օֆշորային գոտիներ փոխանցված կանխավճարների դիմաց մեկ տարի անց արդյունքը չստանալու դեպքում կանխավճարների նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով: |
Անհրաժեշտ է ղեկավարվել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածով և «Ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 9.2 կետով:
|
| Հոդված 60, Հոդված 61 | Ոչ ռեզիդենտը ունի ստորաբաժանում ՀՀ-ում: Ինչպես են հաշվարկում շահութահարկը: |
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 60-րդ և 61-րդ հոդվածներին համապատասխան ՀՀ-ում առանձնացված ստորաբաժանում (մասնաճյուղ, ներկայացուցչություն) ունեցող ոչ ռեզիդենտի շահութահարկը հաշվարկվում է վերջինիս կողմից հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների հաշվարկի հիման վրա: Հաշվի առնելով ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման ժամանակ կիրառվող մի շարք առանձնահատկությունները (այդ թվում` շահութահարկի հաշվարկման ուղղակի և անուղղակի մեթոդների մասով), առաջարկվում է հարկ վճարողներին ղեկավարվել Օրենքի 2-րդ բաժնով («Ոչ ռեզիդենտների հարկումը»), ինչպես նաև «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգով:
|