(Այլ*) «Այլ»-ում ներառվում են՝
1. այն հարկ վճարողները, որոնք հաշվետու տարվա համար մինչև ընթացիկ տարվա փետրվարի 20-ը ներառյալ դեռևս հարկման համակարգ չեն ընտրել,
2. այն հարկ վճարողները, որոնք ՀՀ հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն չեն համարվում ԱԱՀ վճարողներ,
3. այն հարկ վճարողները, որոնք մինչև պետական գրանցման (հաշվառման, նշանակման) օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ դեռևս հարկման համակարգ չեն ընտրել,
4. այն հարկ վճարողները, որոնք մինչև գործունեությունը վերսկսելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ դեռևս հարկման համակարգ չեն ընտրել,
5. այն հարկ վճարողները, որոնց հարկման համակարգը մինչև կրկին հաշվառվելու (նշանակվելու) օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ դեռևս ընտրված չէ,
6. այն հարկ վճարողները, որոնց հարկման համակարգը ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի որոշման համաձայն փոփոխման ընթացքում է։